MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Tomorrow:+32 °C
Գարուշ Հարյանց
05:25, 13.08.2017
3008 | 0


"""""""""""""""""""""""""
ԹԱՆԿԱՆԵՐ ՄԱՑՈՒՈ ԲԱՍՅՈՅԻ
ԾՈՑԱՏԵՏՐԻՑ՝ ՄԻԱՅՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ

1

Երբ գիշերվա հոծ խավարում
քեզ նվիրված երգ եմ գրում,
լույս է տալիս ամեն տողն իմ,
հույս է տալիս արեւն ուշիմ՝
անբռնազբոս մեր խավարում։․․․

2

Ձայնին փականք չկա երբեք,
դուրս է նետվում ու թռչկոտում,
ասես լինի գեղգեղող ձեռք,
որ իր բախտի գիրքն է գրում
ու տուն կանչում իբր տաք ձեռք։

3

Լուռումունջն էլ գիտե կարդալ․
Լորկա լինի, թե Պրեւեր,
ինձ մնում է քեզ հավատալ,
քեզ մնում է ինձ տալ թեւեր,
մեզ մնում է երկինքն ի վեր․․․
3

Ճամփիս լացը թող թոթափեմ,
ներս բերեմ իմ ծիծաղն անքույր,
երբ քո գիրկը ես շտապեմ,
թող դա լինի սիրո անկում,
կամ էլ բախտի առեւանգում․․․

4

Կամայական չկա ոչինչ,
ամեն ինչն է ողորմելի,
դու չես տալիս ինձ ամենինչ,
իսկ ես քեզ եմ սերն իմ տալիս,
որ ինձ մնա թեկուզ ոչինչ։

Օգոստոսի 13, 2017 թ․, Լոս Անջելես։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Armenak Avetisyan
18:08, 15.11.2017
8829 | 0
21:33, 14.11.2017
7902 | 0
21:25, 14.11.2017
9533 | 0
08:10, 14.11.2017
7303 | 0
20:25, 13.11.2017
10048 | 0
19:33, 13.11.2017
10951 | 0
18:25, 13.11.2017
8534 | 0
21:15, 12.11.2017
8468 | 0
22:53, 11.11.2017
17402 | 0
20:52, 11.11.2017
7523 | 0
20:11, 11.11.2017
7828 | 0
16:10, 11.11.2017
8770 | 0
10:42, 11.11.2017
8246 | 0
17:13, 10.11.2017
8992 | 0
15:20, 10.11.2017
11227 | 0
15:39, 09.11.2017
8075 | 0
21:54, 07.11.2017
8053 | 0
16:32, 06.11.2017
8636 | 0
14:24, 03.11.2017
7615 | 0
to top