Վահագն Դավթյան (օգոստոսի 15, 1922, Արաբկիր (Արևմտյան Հայաստան) - 21 փետրվարի, 1996, Երևան), հայ բանաստեղծ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996): Ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), որը ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ։ 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Գաղթական արաբկիրցիները 1930-ականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը: Այդ մասին իմանալով, 1932 թվականին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ միացավ իրենց, քանի որ Կրասնոդարում փռնչիություն էր անում և օգնում ընտանիքին։ 1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Մասնակցել է Հայրենական պատերազմին: Եղել է «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ (1945-1954), «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ (1954-1962), «Գրական թերթի» գլխավոր խմբագիր՝ (1962- 1965), «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ (1965- 1967), Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ (1967- 1981), «Վերածնված Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր՝ (1981-1991), Հայաստանի գրողների միության նախագահ՝ (1991-1994), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ (1986), ակադեմիկոս՝ (1996) թ.: Մահացել է 1996 թ. փետրվարի 21-ին Երևանում, հանգչում է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։ Հեղինակ է 40-ից ավել բանաստեղծական ժողովածուների, գրական- հրապարակախոսական հոդվածների 2 գրքերի, «Բարի հսկան» Վիլյամ Սարոյանի մասին գրքի, «Համառոտ պատմություն հայոց», «Անխորագիր» վիպակ, «Զուգահեռ Ճանապարհ», «Ի սկզբանե էր բանն», մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածների, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների։ Թարգմանել է Ա. Ս. Պուշկինի, Ս. Ա. Եսենինի, Ա. Բլոկի, Շ. Պետեֆիի, Ռոբերտ Բըրնսի, Ռուդաքի, Մեժելայտիս, Ա. Կիրակոսյանի և այլոց բանաստեղծություններից։ Վահագն Դավթյանի անունով է կոչվում թիվ 149 դպրոցը և Արաբկիրի այգին, որտեղ տեղադրված է բանաստեղծի հուշարձանը։ Արաբկիր վարչական շրջանում Դավթյանի անունով է կոչվել նաև փողոց։ 2012 թվականին Երևանի Արաբկիր համայնքի Նաիրի Զարյանի փողոցի 80 հասցեում բացվել է Վահագն Դավթյանի հուշատախտակը «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի» շքանշան Արմատ և Էություն, Ա․Կիրակոսյան (1967թ.), (1971թ.) Рассвет в горах (1960թ.) |