ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ__ 95
10:55, 15.08.2017
6908 | 0

Վահագն Դավթյան (օգոստոսի 15, 1922, Արաբկիր (Արևմտյան Հայաստան) - 21 փետրվարի, 1996, Երևան), հայ բանաստեղծ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996):

Ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), որը ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ։ 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Գաղթական արաբկիրցիները 1930-ականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը: Այդ մասին իմանալով, 1932 թվականին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ միացավ իրենց, քանի որ Կրասնոդարում փռնչիություն էր անում և օգնում ընտանիքին։

1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Մասնակցել է Հայրենական պատերազմին: Եղել է «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ (1945-1954), «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ (1954-1962), «Գրական թերթի» գլխավոր խմբագիր՝ (1962- 1965), «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ (1965- 1967), Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ (1967- 1981), «Վերածնված Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր՝ (1981-1991), Հայաստանի գրողների միության նախագահ՝ (1991-1994), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ (1986), ակադեմիկոս՝ (1996) թ.: Մահացել է 1996 թ. փետրվարի 21-ին Երևանում, հանգչում է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։ Հեղինակ է 40-ից ավել բանաստեղծական ժողովածուների, գրական- հրապարակախոսական հոդվածների 2 գրքերի, «Բարի հսկան» Վիլյամ Սարոյանի մասին գրքի, «Համառոտ պատմություն հայոց», «Անխորագիր» վիպակ, «Զուգահեռ Ճանապարհ», «Ի սկզբանե էր բանն», մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածների, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների։

Թարգմանել է Ա. Ս. Պուշկինի, Ս. Ա. Եսենինի, Ա. Բլոկի, Շ. Պետեֆիի, Ռոբերտ Բըրնսի, Ռուդաքի, Մեժելայտիս, Ա. Կիրակոսյանի և այլոց բանաստեղծություններից։

Վահագն Դավթյանի անունով է կոչվում թիվ 149 դպրոցը և Արաբկիրի այգին, որտեղ տեղադրված է բանաստեղծի հուշարձանը։ Արաբկիր վարչական շրջանում Դավթյանի անունով է կոչվել նաև փողոց։ 2012 թվականին Երևանի Արաբկիր համայնքի Նաիրի Զարյանի փողոցի 80 հասցեում բացվել է Վահագն Դավթյանի հուշատախտակը

«Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի» շքանշան
ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
«Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան
«Պատվո նշան» շքանշան
Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր
Չարենցի անվան մրցանակի դափնեկիր
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին սեր, Երևան, 1947թ.:
Աշխարհի առավոտը, Երևան, 1950թ.:
Ճանապարհ սրտի միջով, Երևան, 1955թ.:
Լուսաբացը լեռներում, Երևան, 1957թ., 227 էջ:
Թոնդրակեցիներ, Երևան, 1961թ., 196 էջ:
Թոնդրակեցիներ, Թեհրան, 1962 թ., 169 էջ:
Ամառային ամպրոպ, Երևան, 1964թ., 384 էջ:
Բայց ծնվեցի, Երևան, 1965թ.:
Գինու երգը, Երևան, 1966 թ., 192 էջ:
Ծուխ ծխանի, Երևան, 1969թ., 239 էջ:
Անկեզ մորենի, Երևան, 1972թ., 256 էջ:
Երկերի ժողովածու 2 հատորով, հատ. 1-2, Երևան, 1973-1975 թթ.:
Զուգահեռ ճանապարհ (հուշագրություններ, ուղեգրություններ, հրապարակախոսություն), Երևան, 1976թ., 404 էջ:
Կապույտ գիրք, Երևան, 1978թ., 356 էջ:
Բարի հսկան (հանդիպումներ Վիլյամ Սարոյանի հետ), Երևան, 1979թ., 208 էջ:
Լույսն իբրև հաց (հատընտիր), Երևան, 1980թ., 196 էջ:
Ասք սիրո, Երևան, 1982թ., 460 էջ:
Լույս առավոտի, Երևան, 1984թ., 216 էջ:
Երկերի ժողովածու 2 հատորով, հատ. 1-2, Երևան, 1985թ.:
Անքնություն, Երևան, 1987թ., 350 էջ:
Ծննդավայր, Երևան, 1988թ.:
Հայերգություն, Երևան, 1988, 237 էջ:
Ի սկզբանե էր Բանն (հոդվածներ, էսսեներ), Երևան, 1989թ., 606 էջ:
Հայաստան 88, Երևան, 1991թ.:
Համառոտ պատմություն հայոց, Երևան, 1992 թ․:
Գիրք ողբի և գովքի, Երևան, 1994 թ.:
Հողմաշունչ գիշերներ, Երևան, 1995թ., 126 էջ:
Անխորագիր (էսսե վիպակ), Երևան, 2003թ., 163 էջ:
Օրհնության նվագներ, Երևան, 2003թ., 158 էջ:
Արևոտ հովիտ, Երևան, 2007թ., 248 էջ:
Հայերգություն, Երևան, 2008թ.:
Ընտրանի, Երևան, 2012թ., 192 էջ:
* Գրքեր Վահագն Դավթյանի թարգմանությամբ

Արմատ և Էություն, Ա․Կիրակոսյան (1967թ.), (1971թ.)
Ռոբերտ Ռոժդեստվենսկի (1975թ.)
Իմ սիրտը լեռներում է, Ռոբերտ Բյորնս (1977)
Քարե գինի, Է․ Մեժելայտիս (1980թ.)
Շանդոր Պետեֆի (1981թ.)
Աստղային ձայներ (թարգմանությունների ժողովածու) (1983թ.)
Արյունոտ Հարսանիք, Գարսիա Լորկա (1986թ.)
Ռուդաքի (1995թ.)
* Դավթյանը օտար լեզուներով

Рассвет в горах (1960թ.)
Летний зной (1960թ.)
Poème d'amour et d'épée (1974)
Неопалимая купина (1980թ.)
Свет как хлеб (1981թ.)
Libro Azul (1981թ.)
Сказания о любви (1984թ.)
Ռեքվիեմ՝
լիտվերեն (1980թ.)
իսպաներեն (1981),
ռուսերեն (1981),
գերմաներեն (1986թ),
ֆրանսերեն (1986թ),
արաբերեն (1996),
վրացերեն (2015թ)

Հեղինակ` Armenak Avetisyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Armenak Avetisyan
18:08, 15.11.2017
8829 | 0
21:33, 14.11.2017
7902 | 0
21:25, 14.11.2017
9533 | 0
08:10, 14.11.2017
7303 | 0
20:25, 13.11.2017
10048 | 0
19:33, 13.11.2017
10951 | 0
18:25, 13.11.2017
8534 | 0
21:15, 12.11.2017
8468 | 0
22:53, 11.11.2017
17402 | 0
20:52, 11.11.2017
7523 | 0
20:11, 11.11.2017
7828 | 0
16:10, 11.11.2017
8770 | 0
10:42, 11.11.2017
8245 | 0
17:13, 10.11.2017
8992 | 0
15:20, 10.11.2017
11227 | 0
15:39, 09.11.2017
8075 | 0
21:54, 07.11.2017
8053 | 0
16:32, 06.11.2017
8636 | 0
14:24, 03.11.2017
7615 | 0
դեպի վեր