MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +14 °C Tomorrow:+20 °C
Կաթնաղբյուրում բնական գազ չկա. բնակիչները ամռան ամիսներին կերակուր պատրաստելու համար փայտի վառարաններ են օգտագործում
01:19, 28.02.2018
5851 | 0

82-ամյա Արաքս Սավթալյանը փայտե վառարանի վրա է ճաշ պատրաստում, նույնիսկ՝ ամռան ամիսներին, քանի որ գյուղում գազ չկա:

Նրա ամուսինը` 84-ամյա Ցոլակ Սավթալյանը, ասում է՝ իրենք ապրում են 18-րդ դարում. «Կարծես էս աշխարհից չլինենք, սաղ աշխարհը մի կողմ, Կաթնաղբյուրը՝ մի»:

Կաթնաղբյուրը Լոռու մարզում է՝ մարզկենտրոն Վանաձորից 39 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Ձորագետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 1650մ բարձրության վրա։

Կաթնաղբյուրը ետ է կյանքի բնականոն ռիթմից. ճանապարհներն այստեղ անբարեկարգ են, և ձմռան ամիսներին գյուղը կտրվում է հարակից շրջաններից՝ ուժեղ ձնաբքերի պատճառով:
Գյուղը գազաֆիկացված չէ: Գյուղացիները ձմռանը տաքանում են փայտի վառարաններով: Կերակուր պատրաստելու համար ոմանք գազաբալոն են օգտագործում, շատերը սուրճ պատրաստելու համար չոր սպիրտ են այրում:

Շարունակությունը այստեղ

The article published in the Spokesperson project.
Share with friends
Անկախ Լրագրող
to top