MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Փաշինյանը վարչապետ չընտրվեց
20:52, 01.05.2018
4288 | 0

«Ելք» խմբակցության կողմից վարչապետի միակ թեկնածու առաջադրված Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 46, դեմ՝ 55, ձեռնպահ՝ 0 ձայն:


«Ծառուկյան» դաշինքը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ սատարելու են ՀՀ վարչապետի «Ելք» խմբակցության թեկնածուին:
105 պատգամավոր ունեցող խորհրդարանում «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն (ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց չքվեարկելու մասին) . ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն:
ՀՀԿ-ն ունի 58 մանդատ:

58 պատգամավոր ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը ԱԺ հատուկ նիստից առաջ հայտարարել էր, որ վարչապետի թեկնածուին սատարելու վերաբերյալ կհայտարարի Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: Կուսակցությունից վստահեցրել էին, որ խմբակցության բոլոր անդամները միաձայն են որոշում են կայացնելու: Իսկ քվեարկությունից առաջ հայտարարվեց, որ դեմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությունը:


Համաձայն
ՀՀ Սահմանադրության՝ Ազգային ժողովում վարչապետի չընտրվելու դեպքումքվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելուիրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրածվարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայներիմեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքիուժով:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հովսեփ
20:46, 14.05.2018
4967 | 0
to top