MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
Որևէ անձ իրավունք չունի Սուրբ Խաչն օգտագործել և Խաչերթ կազմակերպել ցույցերի և շահադիտական նպատակներով
12:09, 05.07.2018
2663 | 0
Յուրաքանչյուր անձ, ով ծանոթ է Սուրբ Գրքին, ծիսագիտությանը, եկեղեցական կյանքին, անմիջապես կհասկանա, որ չի կարելի մեր Տիրոջ Խաչը և խաչվառները օգտագործել նման նպատակներով, դա անթույլատրելի է և դատապարտելի: Որևէ անձ իրավունք չունի Սուրբ Խաչն օգտագործել և Խաչերթ կազմակերպել ցույցերի և շահադիտական նպատակներով:
Շարժման ղեկավարների գլխավոր նպատակն էլ հենց այն է, որ անտեղյակ ժողովրդին հենց Խաչի և խաչվառների միջոցով կամ շարականների երգեցողությամբ համոզել, որ այս շարժումը եկեղեցական է և ուղղափառ, մինչդեռ իրենց այդ խորամանկ և շահադիտական նպատակով պարզապես անարգում են և պղծում մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Այս ամենն այլ կերպ կոչվում է ԽԱՉԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ:
Հետայսու լինենք ավելի ուշադիր, մտածենք ավելի սթափ և թույլ չտանք, որ տեղի ունենա որևէ ոտնձգություն Սուրբ Խաչի հանդեպ:

Laura Aghajanyan
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ստի հետազոտման ակադեմիա
to top