MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Tomorrow:+27 °C
Եկեղեցին, հոգևորականաց բարձր դասին, քահանաներին ու եկեղեցական սպասավորներին պաշտպանելը ևս ՀՀ Կառավարության և իշխանության պարտականությունն է
01:22, 09.07.2018
3578 | 0
Եկեղեցին, հոգևորականաց բարձր դասին, քահանաներին ու եկեղեցական սպասավորներին պաշտպանելը ևս ՀՀ Կառավարության և իշխանության պարտականությունն է:
Այն որ Հայ Առաքելական եկեղեցին պետությունից անջատ է՝ դա հասկացանք..., սակայն այնպես չէ՜ ու չի՜ կարող լինել այսպես, որ մեր Երկրում իրավունքներ ունենան միայն «եհովականները», «հիսունականները», «կյանքի խոսքականները» և նմանատիպ այլ «կրոնական կառույցներն ու աղանդերը» ու միասեռականների խմբավորումները, իսկ մենք՝ Հայ Առաքելական եկեղեցու հավատավորներս, ինչ-որ իրավունքներ չունենանք:
Հարգելի իշխանավորներ, խնդրում եմ ուսումնասիրեք օրենքների «ծակուծուկերը» այնտեղ, մի տեղ, պետք ա որ մենք էլ իրավունքներ ունենանք և մեր խնդրի լուծումը ունենանք:
Թե՞ նոր կառավարության օրոք, մենք լուսանցքից դուրս ենք մնացել ու մեր եկեղեցին կույրաղիքի պես մի բան է, որ ցանկանում եք հանել, կտրել ու դուրս շպրտել...
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top