Երևանում նշվեց պարի միջազգային օրը
Լուսանկարային ռեպորտաժ Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է պարի միջազգային օրը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տոնը նշանավորվեց պարային ֆլեշմոբով: Նախաձեռնությունը Խորեոգրաֆիայի ամբիոնինն էր: Պարային ֆլեշմոբը նվիրված էր ԵԹԿՊԻ-ի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին: Ուսանողներին միացան նաև պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները՝ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանի գլխավորությամբ: Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը շարունակվեց Հանրապետության հրապարակում: Մայրաքաղաքի կենտրոնում թևածում էր ազգային ոգին ։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ և նույն բուհի Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս Արթուր Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Պարի տոնն ազգային ոգով» խորագրով մշակույթային ծրագիրը՝ մայրաքաղաքի և մարզային երաժշտական դպրոցների դհոլահարների, ավանդական համույթների, պետական անսամբլների և այլ պարային խմբերի մասնակցությամբ։ Վովա Արզումանյան (Նիդ.օրագրի համար, Երևան) |