MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
Ճապաղջուրն անցանք մինչև կիրակի
02:55, 14.07.2018
4770 | 0

Ճապաղջուրն անցանք մինչև կիրակի,
Երկրի կատարն էր զառիկող էլի,
Ասենք մաքուր էր ակունքն Արաքսի,
Չասե՞նք անկուռ էր, կամ անկոխելի։
Այդ ո՞վ Բյուրակնը փոխեց Բինգյոլի,
Կամ կոչեց Մուրատ գետն Արածանի,
Բա ո՞նց չջնջենք գիրը գծողի,
Անիմաստ բանից ի՞նչ առածանի։
Հայոց զորքերի բանակատեղին՝
Շահապիվանն է մնացել անտեր,
Թիկնեղ մարդ չկա՞` Հայկի աղեղի
Լիալիճն էլի բացեր անթերի։

Ամոթի պատին խազեցիք բառեր,
Ձեր մեղքն ավելի տարողունակ էր,
Կապը կտրածը ե՞րբ էր լրբացել…
Մի սուրբ չմնա՞ց նրան ծանակեր։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
967 | 0
13:52, 29.01.2022
1779 | 0
10:11, 21.01.2022
1617 | 0
to top