MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Tomorrow:+23 °C
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց նորաօծ քահանաների հետ
00:33, 01.08.2018
3147 | 0

Հուլիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն հանդիպում ունեցավ սույն թվականի հունիսի 10-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ձեռնադրված տասներկու քահանաների հետ:

Գարեգին Բ Կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրական պատգամը բերեց քահանա հայրերին` բարի առաքելություն մաղթելով իրենց հովվական ծառայության մեջ: Հայոց Հովվապետը կատարեց նաև նորաօծ քահանաների հետագա ծառայության նշանակումները:

Արժանապատիվ Տ. Գևորգ քահանա Աստարյանը հոգևոր ծառայության նշանակվեց Վիրահայոց թեմում, Արժանապատիվ Տ. Գարեգին քահանա Սարգսյանը` Շիրակի թեմում, Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Աբգարյանն ու Տ. Զավեն քահանա Հայրապետյանը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Խունոյանն ու Տ. Արամ քահանա Թիլիքյանը հովվական սպասավորության կոչվեցին Արցախի թեմում:

Արժանապատիվ Տ. Անդրանիկ քահանա Սարգսյանը ծառայության կմեկնի Գուգարաց թեմ, Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Մաթևոսյանը, Տ. Սիմեոն քահանա Հովհաննիսյանն ու Տ. Համազասպ քահանա Հագեյանն իրենց ծառայությունը կշարունակեն ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունում: Արժանապատիվ Տ. Եզնիկ քահանա Թորգոմյանը կսպասավորի Ռումինիայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Ավետիս քահանա Մակարյանը` Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանում:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը վերստին օրհնեց քահանաներին և նրանց ընծայեց մասնատուփեր, ձեռաց խաչեր ու «Մաշտոց» ծիսարաններ:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արամ Նիկողոսյան
23:47, 26.08.2018
5189 | 0
to top