MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Երկրի վարչապետի նման դատողությունները ոչ միայն զարմացնող, այլև անհանգստացնող են
13:54, 24.08.2018
4298 | 0
Կրոնական քողի տակ մեր երկիր թափանցած օտար կառույցների աղետալի ներգործության մասին բարձրաձայնելու փոխարեն հայրենի Կառավարությունը նախընտրում է ջայլամի քաղաքականություն որդեգրել` ոչինչ չենք տեսնում, ոչինչ չենք խոսում:

Երկրի վարչապետի նման դատողությունները ոչ միայն զարմացնող, այլև անհանգստացնող են: Այդպիսի կեցվածքը` այն էլ պետության հիմքերը խարխլող կառույցների հանդեպ, նախևառաջ ի ցույց է դնում Կառավարության անզորությունը:
Այն առավել անհանգստացնող է դառնում Հայաստանում օրեցօր աճող աղանդավորական կառույցների համապատկերին. նրանց թիվն այսօր անցնում է 6 տասնյակից, իսկ հետևորդների թիվը հատում 150՛000-ը` ռեկորդային ցուցանիշ փոքրիկ Հայաստանի համար:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Արամ Նիկողոսյան
23:47, 26.08.2018
5149 | 0
to top