Հեղափոխությունից հիշվող խոստումներ։
Այսօր ֆեյսբուք սոց ցանցում մի այսպիսի գրառում էր կատարել քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանն։ (Գրառումն ստորև) ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԴԱՀԿ-ի կողմից սույն թվականի սեպտեմբերի 8-ին նամակ եմ ստացել, համաձայն որի սույն թվականի ապրիլի 17-ին Երևանում մեքենայովս (որը մայրիկիս անունով է) խախտում եմ կատարել։ Նամակում նշված է, որ տուգանքի չափը եղել է 5000 ՀՀ դրամ, որին գումարվել է ԴԱՀԿ-ի գումարը՝ 2500 ՀՀ դրամ, ինչպես նաև արգելանք է դրվել մորս պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։ Բայց հարցը, ոչ թե տուգանքի նախնական ու հետո դրան ավելացած գումարի չափն է այլ այն, որ սույն թվականի ապրիլի 16-ին վաղ առավոտյան (հեղափոխության ժամանակ) Հաղթանակի կամուրջը փակելու օպերացիայի ընթացքում մեքենաս տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որտեղ մեքենաս մնացել է մինչև սույն թվականի ապրիլի 25-ը։ Բացի սա, եթե հիշողությունս չի սկսել ինձ դավաճանել մեր վարչապետը հայտարարել էր, որ թավշյա հեղափոխության օրերին արված խախտումները (որոնք ի դեպ հեղափոխությունը հաղթանակին հասցնելու համար էին) օրենքի ուժ չեն ստանալու և ոչ ոք տուգանքի չի ենթարկվելու։ |