Քաղաքականությունից մի ինչ որ բան հասկացող մարդկանց համար փողոցային ՝՝պայքարի՝՝ մեթոդիկան էսօր լրիվա իրան սպառել: Չի սպառել մենակ քաղաքականությունից զրոների, հետևաբար նաև՝ իշխանությունների ու նրանց գործակատարների համար: Վերջիններիս համար փողոցով քաղաքականություն կառուցելու մեթոդիկան ավելիյա կատարելագործվել ու էսօր հասելա իրա զարգացման գագաթնակետին: Պայքարի էդ ձևում ունենք՝ հրապարակ, բեմ ու հանդիսատես: Բեմին կանգնած կեղծ լիդերը, դեմագոգը, խոսումա ամբոխահաճո բանալ բաներից՝ սկսելով՝ ՝՝իմ հզոր՝՝, ՝՝անկախ՝՝, ՝՝ազատ ժողովուրդ՝՝ բառերով, որով շոյումա ամբոխի՝ որպես կնոջ ինքնագնահատականը: Ու մաքսիմալ հիմար բաներիցա խոսում, որ ամբոխը ասի՝ մալադեց, սաղ ճիշտա ասում: Ամբոխը լավ ծանոթա մենակ բանալ հիմարություններին: Եթե միտինգը հրավիրող ուժը ներկայացնումա մի որևիցե պարտիա, ապա սովորաբար միտինգավորների առաջին գոտում կանգնածները հանդիսանում են տվյալ պարտիան ներկայացնող ուժը: Էդ հատուկա արված, որ ծափահարությունների ալիքը առաջին շարքերից տարածվի վարակի նման մինչև վերջում կանգնած միտինգավորների գոտին: Էդ պատճառովա, որ առաջին շարքերում կանգնածների մեջ միշտ շատ են ելույթ ունեցողի խոսքի հաստատման մասին գոռում ՝՝այո՝՝ կամ ՝՝ոչ՝՝ բառերը՝ կախված նրանից, թե ինչ տեսակ հարցադրումներա անում ելույթ ունեցող հռետոր - դեմագոգը ամբոխի առաջ: Հարցադրումները մաքսիմալ հասկանալի են, բանալ ու պարզունակ, որպեսզի ամբոխը ժամանակ չունենա էդ մասին խորությամբ մտածելու: Ամբոխին ասվումա ակնհայտ իրողությունը: Հռետորը երբեք բարդ բաներից չի խոսում ամբոխի առաջ, խոսումա մաքսիմալ պարզ բաներից, որ ամբոխը չխորասուզվի մտածողության հորձանուտների մեջ. մեկ էլ տեսար հասկացավ խաղը, թիկունք դարձրեց ու ցրվեց հրապարակից տներով... |