MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Tomorrow:+16 °C
ՓԱԽՈՒՍՏԸ
14:25, 25.10.2018
3038 | 0

Ծխելը, խմելը, քաշելը (ուռելը) ցավակցության արժանի մոլորություններ են: Տվյալ "հաճույքներից" օգտվողների համար կյանքը վերջին հաշվով իմաստազուրկա ու էդպիսինա կյանքը դիտարկվում, քանի որ մարդու շրջապատում ոչինչ դեպի լավը չի փոխվում: Նույն գորշ գույներն են, նույն մարդիկ ու առանց վերջնանպատակի ու իմաստի վաստակվող փողը: Ու էս փակ ցիկլա, որը կրկնվումա տարիներ շարունակ: Ամեն մի նմանատիպ մոլորություն պարապությունիցա, երբ ասենք, աշխատեցիր քո հասանելիք 8 ժամը ու առերեսվում ես քեզ ու մենակ քեզ պատկանող ժամանակի, այսինքն` քեզ հետ ու չգիդես, թե ոնց օգտագործես էդ ժամանակը: Ու քանի որ չգիդես, թե ինչ անես քո հետ, ստիպված փախնում ես քեզնից` ծխելով, խմելով, ուռելով, մի խոսքով, ամեն ինչ անում ես, որ ուղեղդ մշուշես ու մոռանաս քեզ ու իսկական անելիքդ` մի նոր բան սովորելդ: Փաստորեն, երբ մեզ անգամ մեր աշխատավայրում ծխելու ժամ են հատկացնում, իրականում էդ ժամանակը ծխող մարդը նորից օգտագործումա իրանից ու իրականությունից փախնելու համար: Մարդը փաստորեն վախենումա իրա վրա ծախսի անգամ էդ պստիկ ժամանակը, որը իրան հասնումա օրենքով... Սա դժվարին խնդիրա, որի լուծմանը խանգարումա մարդուն շրջապատող ստերեոտիպային կուլտուրան, էդ կուլտուրան անվերապահորեն ընդունող մարդկանց բացարձակ մեծամասնությունը: ԵՍ ՁԵԶՆԻՑ ՄԵԿԸ ՉԵՄ, - ասումա էն մարդը, ով չի մշուշոտում ուղեղը ալկոհոլով կամ ծխելով: ԵՂԻՐ ՄԵԶՆԻՑ ՄԵԿԸ, - ասումա ստերեոտիպային կուլտուրան անվերապահորեն ընդունող մարդկային հոտը: Մարդ երբեք չի կարա նման կուլտուրան անվերապահորեն ընդունող մարդկանց կողմից համարվի իրանցից մեկը, եթե փաստորեն չի փախնում իրանից ու չի մշուշում ուղեղը մի որևէ թմրանյութով: Էսօր արդեն անգամ աղջկա հետ քնելու շանսերդ են զրոյանում են, եթե դու ոչ խմում ես, ոչ էլ ծխում...

Խոստովանենք, որ խիստ տհաճա, երբ մարդ պետքա իրա մարդկային հոտին պատկանելությունը ընդգծի խմելու, ծխելու, խոտ քաշելու ձևով ու սիրտը բացի` շփվի էն ժամանակ, երբ ծխած, ուռած կամ խմածա: Այսինքն` վախկոտանա էդ ամենը սթափ վիճակում անելուց: Սա անպատվաբերա մարդու համար: Բուլգակովյան Հեշուան ասում էր. "Վախկոտությունը ամենավատ արատնա":



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


25.10.2018

The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
511 | 0
02:08, 04.01.2019
4273 | 0
01:48, 22.12.2018
4400 | 0
18:28, 15.12.2018
3110 | 0
18:12, 15.12.2018
3507 | 0
00:11, 12.12.2018
4038 | 0
02:33, 10.12.2018
2890 | 0
to top