MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Tomorrow:+16 °C
ՎԱՐԿԱԾ. ԽՄԲԱՊԵՏԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ...
04:06, 27.10.2018
2706 | 0

Հետևեք ալգորիթմին:

Սերժա - Նիկոլական իշխանափոխության նպատակներով խաղացված թատրոնը, Սերժի աբսուրդ հրաժարականը, Նիկոլի վարչապետությունը, վերջինիս համար ԱԱԾ կողմից հատուկ ջոգված նախարար կոչեցյալ լակոտների բազմությունը, որոնք դիտավորյալ էշ - էշ հայտարարություններ են անում, ոչինչ էական չեն անում ու դրանով զբաղացնում են ներքին ինֆորմացիոն տեղեկատվական դաշտի վակումը, ԱԱԾ - ն ահաբեկչական կառույցի վերածելը, Երկրապահի վոժդի՝ Մանվելի ձերբակալությունը՝ արցախյան կոնֆլիտի ոչ հայանպաստ ձևով լուծման դեպքում հավանական ընդդիմադիր ուժի՝ Երկրապահի լիկվիդացիան, Մանվելի կողմից ուժային ձևով հավանական միջամտությունը բացառելու նպատակներով: Մինչ օրս, որքանով ինձ հայտնիյա, երկրապահը նոր նախագահ չունի: Սա խոսումա հենց հատուկ Մանվելի հետ հաշվեհարդար տեսնելու դիտավորության մասին: Հունանի՝ վովայական դպրոցի ներկայացուցչի նշանակվելը Սյունիքի մարզպետ, Նիկոլի էգի՝ Աննայի խաղաղասիրական, իրականում՝ կապիտուլյանտական հայտարարություները, Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար դետոնացիա՝ մարտի մեկի արհեստական, շինծու գործ ու մեղադրական ներկայացնելը՝ նույն դատարանով սրբացնելու, մաքրագործելու նպատակներով քաղաքական դաշտ խցկելը, ԱՄՊ հեռացող դեսպանի հայտարարությունը ըսենց կոչված ՝՝փոխզիջումային՝՝ ձևով հողեր հանձնելու կամ պատերազմելու երկընտրանքային ուղղակի ակնարկով, Քոչարյանի ակնարկային հայտարարությունը իրա կողմից Արցախի ու Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավոր ըլնելու մասին, մյուս կողմից՝ վախացնելու համար հանրությանը իրա վերադարձով, ու դրա հիմքի վրա ամրապնդելու համար Նիկոլի վերընտրվելը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ որպես ՀԻՄՆԱԿԱՆ վարչապետ, ումը քիչ անց ընդամենը կմնա ստորագրել իրան ներկայացված տարածքային փաթեթը: Քոչարյանի պահը երկակի ձևով կարելիյա հասկանալ, որ էս ամբողջը արվումա, որ փաթեթ ստորագրելուց խուսափելու ներքին պայմանը ըլնի Նիկլոլի հեռանալը ու Քոչարյանի ռեստավրացիան ևս մի հինգ տարով երկարաձգելու համար ղարաբաղյան կլանի գոյությունը Հայաստանում: Հինգ տարին ահագին ժամանակա նոր նիկոլական մոդելի գործակատարներ ճարելու - վարձելու համար:

Էս ԱՄԲՈՂՋ թվարկված դեպքերի տրամաբանության մեջ առանցքայինը հանդիսանումա Մանվելի ձերբակալությունը ու մեկուսացումը և Հունանի Սյունիքի մարզպետ նշանակվելը: Մանվելի ձերբակալությունը կարծես լրիվ հասկանալիյա, իսկ Հունանի նշանակումը Սյունիքի մարզպետ պատահական բան չի կարա ըլնի: Սյունիքի մարզը Արևմուտքից սեղմվածա Ադրբեջանին իրավաբանորեն ու փաստացիորեն նրան պատկանող տարածքով՝ Նախիջևանով, որդեղ գոյություն ունի բաց ճակատ ու որդեղ իրանց սահմանապահ մարտական ծառայությունն են իրականացնում հայկական զորքերը: Արևելքի՝ Արցախի կողմից, Սյունիքի մարզի սահմանը ևս փաատացիորեն բացա ու Արցախի տարածքով սահմանակցումա Ադրբեջանին: Էս տեսանկյունից Հունանի Սյունիքի մարզպետ նշանակումը պետքա դիտարկել որպես. ԽՄԲԱՊԵՏԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ձևով:

Նորից եմ հիշացնում. ասածս վարկածա, բայց դեպքերի էս տեսակ հաջորդականության մեջ չի կարա չլնի տրամաբանություն: Տեսեք, եթե արդեն գաղտնի որոշվածա, թե երբ, ինչքան ու ինչ պայմաններով պտի տարածքներ հանձնվի Ադրբեջանին, էդ դեպքում Քոչարյանի ռեստավրացիան պայմանավորվածության ուժով ոչ թե անհնարին, այլ՝ անիմաստ գործա ու նրա վերադարձը ընդամենը իմիտացիայա՝ ամրապնդելու համար գործակատար խրտվիլակ Նիկոլի դիրքերը, որ վերջինս թղթեր ստորագրի ու դրանով ազատի որևէ մեկին նման ստոր, թե ճարահատյալ պարտավորությունից: Մանվելը պադվալումա, շուտով կմեռնի առողջական խնդիրներից, Արայիկ Խանդոյանը դուրս էկավ ու միանգամից կասկածելի ձևով մեռավ, Շմայսի ունեցած էղած - չեղած զենքերը հավաքեցին, վախացրին ու ասին՝ չծպտաս հանգարծ, թե չէ... Հունանը Սյունիքի մարզպետա, սաղ կանտրոլի տակա պահում, ոստիկանական հետախուզական ծառայության ու կառավարման մեծ փորձ ունի: Ինչ վերաբերումա ՝՝Սասնա ծռեր՝՝ կոչվածներին, ապա ընդեղ ձախ ձեռը չգիդի, թե ինչովա զբաղված աջ ձեռը: Չմանրանալով դեմքերի մեջ, կասենք, որ էդ խմբավորման թիկունքին կանգնածա մինչ օրս ԱԱԾ - ն: Էս դեպքում լրիվ հասկանալիյա դառնում նրա տարբեր անդամների մեջ ծագած գզվռտուքը ու անվերջանալի պարզաբանումների ու միմյանց հասցեյին հնչեցրած հայտարարություների խառնիճաղանջությունը: Ընդեղ մի չնչին հստակ հրահանգավորված գործակալներ, գործակատարներ են, մյուս մասը՝ բանից անտեղյակ ազնիվ - հարիֆներ:

Բայց ավել հարցեր էլ կան:

Արդյո՞ք Ադրբեջանում, Մոսկվայում, Վաշինգտոնում ուզում են Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը: Հազիվ թե: Ռոբերտ Քոչարյանի կողմից քաղաքականություն վերադառնալը նշված կողմերի համար նշանակումա ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ՝ հաշվի առնելով Քոչարյանի բուն ղարաբաղցի ըլնելու փաստը ու նրա դեռևս նախկինից էկող անզիջում, կոշտ դիրքորոշումը: Հակառակը, Նիկոլի վերընտրվելը վարչապետ ձեռնտույա Մինսկի եռյակին ու Ադրբեջանին: Եթե իսկականից են դեմ տվել Հայաստանին, ոնց որ առնետին կարան դեմ տան պատին ու խեղդեն, էդ դեպքում ՆԻԿՈԼԸ բոլորի համարա հանդիսանում նախագիծ, քանզի Նիկոլից համենայն դեպս, չենք լսել ՝՝ոչ մի թիզ հող թշնամուն՝՝ հայտարարությունը:

Գուցե դեռ ոչինչ ու վերջնականապես որոշված չի ու դեռ ընթանում են գաղտնի բանակցությունները մինսկի եռյակի ներրկայացուցիչների, Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Ամեն դեպքում հստակա մի բան: Սերժը թռավ ու ողջ բեռը դրեց ներքին ու արտաքին անլեգալ հետախուզության վրա, որի էրևացող՝ խաղացող ֆիգուրները էսօր հանդիսանում են Քոչարյան Ռոբերտը ու գործակատար Նիկոլը:

Մի ուրիշ, ոչ պակաս հավանական, բայց դեպի փակուղի տանող վարկած էլ կա, որը քաղաքականություն կառուցելու հարցում որպես էֆֆեկտիվ միջոց Սերժը դրելա Նիկոլի ձեռներում: Էդ ըսենց կոչված հայկական փողոցային դեմոկրատիանա՝ փողոցային ամբոխով հարցեր լուծելու, ծափերով համաձայնելու, շվվոցով - գվվոցով չհամաձայնելու հիմար ՝՝դեմոկրատիան՝՝: Էդ տեսակ փողոցային ՝՝դեմոկրատիան՝՝ ու դրա մեջ ընդգրկված ամբոխը հազիվ թե քվեարկի շվվոց - գվվոցով հող հանձնելու օգտին: Էդ դեպքում ամբոխը կընտրի լոկալ կամ լայնաճակատ խփոցին:



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, էնշոփինգ


27.10.2018

The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
511 | 0
02:08, 04.01.2019
4273 | 0
01:48, 22.12.2018
4400 | 0
18:28, 15.12.2018
3110 | 0
18:12, 15.12.2018
3507 | 0
00:11, 12.12.2018
4038 | 0
02:33, 10.12.2018
2890 | 0
to top