MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
ՓՈՂԸ, ՊԱՐՏՔԸ ՈՒ ՀԱՅԸ
21:56, 27.10.2018
3406 | 0

Թե ինչա փողը, շատերս գիդենք ու հասկանում ենք, իսկ թե ինչ ասելա որպես մասնավոր անձ մի ուրիշ անձի պարտքով փող տալը, մի փոքր մանրամասնելու կարիքա զգում:

Աշխատող մարդը, երբ ամեն առավոտ քնից դժվարությամբ, մեծամասամբ չուզելով, վերա կանում, արագի մեջ գնումա զուգարան միզելու, որից հետո հագնվումա ու չնայելով թե դրսում ինչ տեսակ եղանակա՝ քամի, անձրև, կարկուտ, փոթորիկ, ձուն, բուք - բորան, տնից դուրսա գալիս, նա հայտնվումա ՓՈՂոցում: Անգամ փողոց բառնա ինքնին պատմում իրա մասին. մի աբստրակտ ու միաժամանակ մի կոնկրետ տեղ, որդեղ ՓՈՂԱ ֆռռում: Իրա ողջ կյանքը աշխատավոր մարդը փողա վաստակում ու դրանա նվիրում ԻՐԱ ԿՅԱՆՔԻ խիստ օգտակար ու ամենալավագույն ժամանակահատվածը՝ առավոտվա ութից կամ իննից ութ կամ տաս ժամ հաշված՝ մինչև ցերեկվա կամ իրիգունվա հինգը ու վեցը: Հայաստանանման երկրներում՝ ավելի շատ: Էդ մի հատվածա, երբ մարդ իրա մտավոր ու ֆիզիկական ամբողջ ներուժով գտնվումա լավ մարզավիճակում: Էդ մարզավիճակը մարդը սպառումա փող աշխատելու վրա: Դրանից հետո մարդու վրա ժամանակակից ինդուստրիալ կյանքի պայմաններում շատ քիչ վիճակ ու հալա մնում ոչ միայն սեփական անձի վրա մնացած ժամանակը ծախսելու համար այլև որոշ դեպքերում ու աշխատանքի պայմաններում՝ ի վիճակի չի ֆիզիկապես իրա վրա ծախսի վաստակած փողը: Մարդուն սոսկ մնումա մնացած ժամանակահատվածը մի փոքր շունչ քաշի, կարգի բերի առավոտից աշխատանքի պրոցեսում դռռացող գլուխն ու ուղեղը, հանգստացնի մեջքի ու ուսերի ցավերը մի ինչ որ մարզանքով ու ժամանակին պառկի քնելու, որ հաջորդ օրը նորից բուդիլնիկով արթնանա ու դժկամությամբ պոկվելով անկողնուց գնա աշխատանքի՝ նորից գլուխն ու մարմինը դռռացնելու, մսխելու իրա կյանքի սահմանափակ ու լավագույն ժամերը՝ փող վաստակելու համար: Էս համայն մարդկության բացարձակ մեծամասնության կյանքի ամենատարածված ձևնա՝ աղքատ, ունեզուրկ, չաշխատող փիլիսոփաներին չհաշված, որոնց կյանքը օրինաչափ դեպքերում անցնումա մուրացկանության ու դիոգենեսային տակառային բոմժության մեջ: Էս ամեն ինչին մարդ համաձայնումա ու գնումա բացառապես ՓՈՂ վաստակելու համար: Այսինքն ստացվումա հետևյալը, որ ամսվա վերջում մարդու ստացած իրա աշխատավարձի՝ փողի մի ինչ որ քանակության մեջ ամփոփվածա մարդու լավագույն ժամանակահատվածը, փաստացիորեն՝ մարդու կյանքի չվախենանք ասել՝ 80 % - ը, եթե ոչ ավելին: Այսինքն աշխատավոր մարդու համար ամսվա վերջում իրա աշխատանքի դիմաց ստացված փողի իքս չափաբաժնի մեջ արտահայտվածա հենց իրա կյանքի 80 % - ը: Սա որքան էլ որ սարսափելի կամ տարօրինակա հնչում ոմանց համար, ովքեր Մարքս չեն կարդացել, բայց այնուամենայնիվ անհերքելի իրողությունա:

Փաստացիորեն, եթե մեկը մյուսից թեկուզ պարտքով փողա ուզում, մանավանդ երբ խոսքը վերաբերումա խոշոր գումարներ ուզելուն, փաստացիորեն տվյալ մարդը ուզումա մարդուց իրա էն կյանքի բաժինը, որը էդ մարդը ծախսելա իրա աշխատանքով, որ ձեռք բերի էդ փողը: Իսկ մենք ապրում ենք ոչ թե ծառերի, այլ՝ քարերի ջունգլիների՝ քաղաքների ու գյուղերի մեջ: Էդ քարի ջունգլիներում տիրապետում են փողային հարաբերությունները: Քանի ապրում ես քաղաքում կամ գյուղում, դուրս գտնվել էդ հարաբերություններից նշանակումա չունենալ փող ու դատապարտվել ունեզրկման ու ոչնչացման: Այդպիսով, առանց փողի քարե ջունգլիներում հնարավոր չի ապրել: Հետևաբար փողը անհատի, մասնավոր մարդու համար հեռանկարա ստեղծում իրա ոչ միայն ներկայի, այլև մոտակա ապագայի կազմակերպման համար: Հետևաբար, պարտքով փող տալ մեկին, ով ՝՝մերձավորա՝՝ կոչվում, նշանակումա վտանգի տակ դնել ոչ միայն քո անցյալում մսխված առնվազն ութսուն տոկոս ժամանակը, ուղիղ իմաստով՝ կյանքը, այլև նշանակումա կասկածի տակ դնել նաև քո ապագան: Հետևաբար, ըստեղ էգոիզմը ոչ թե փող պարտքով չտվողի մեջնա, այլ՝ փողը ուզողի մեջնա, ով հասկանալով կամ չհասկանալով փողա ուզում իրա ՝՝մերձավորից՝՝: Մերձավոր, ումը ասենք, հիշելա էն ժամանակ, երբ տաս տարվա մեջ մի անգամելա չի զանգել խոսա հետը ու հարցնի. ո՞նց ես...

Բայց ասվելա արդեն, որ վստահությունը կարգապահություն ու պարտաճանաչությունա պահանջում ու ուրիշ այլ կերպ վստահությունը չի լինում: Ցանկացած դեպքում փող պարտքով տալ չի կարելի: Դիմացինիդ փող տալուց, եթե խիղճդ տանջումա, էդ բացառապես քո խղճի հարցնա, փողը, որպես խորհուրդ, տուր որպես նվեր՝ բացարձակապես չուզելու, չվերադարձնելու պայմանով: Ըտենց դու ավելի արդար ու հանգիստ կլնես քո խղճի առաջ ու չես տանջվի ու մտածի, թե երբ պտի հետ գա փողդ: Վստահացնում եմ, որ ըտենց ավելի հանգիստ ու ճիշտա:

Հայերից ամենաանկարգապահ, ամենաանկազմակերպ, ամենաանպարտաճանաչ ազգ ինձ հայտնի չի: Հայի համար կա մենակ սեփական շահ գերէգոիստական հասկացությունը, իրան՝ հային, չի հետաքրքրում դիմացինի շահ, ծախսված ժամանակ ու կյանք հասկացությունները: Մեծամասամբ հայերի մեջ շատ տարածվածա մուֆթչիների տեսակը: Նման դեպքում հայի շշահերի համար խղճալ ու պայքարել անգամ իմաստ չունի, քանի դեռ հայի մոտ էդ խորը արմատներ քցած բնավորության հարցա:

Հայի համար լավ մարդը էն մարդնա, ով իրան փողա տալի: Հայը կարա քեզ մոտենա ու փող ուզի, ասելով, թե. ՝՝Էս էրկու օրը կլնի՝՝: Եթե դու լսեցիր հայից ՝՝էս էրկու օրը կլնի՝՝ բառերը, ուրեմն մոռացի տվածդ փողի մասին: Հայերենից հայերեն ՝՝թարգմանած՝՝ էդ նշանակումա՝ կարաս էս էրկու օրը մտածես տվածդ փողի մասին, որ հետ կգա, իսկ երրորդ օրվանից մոռացի, որ հետ կգա:
Հայի մի ուրիշ փող ուզող տեսակ էլ կա: Էդ տեսակը անգրագետ, տխմար խաբեբանա: Էդ տեսակը կարա մոտենա ու մի հինգ հազար դոլար փող ուզի ու հայտարարի, որ մի տաս օր հետո աշխատավարձը կստանա ու հետ կտա փողդ: Ու էդ կարա ասի էն մարդը, ում աշխատավարձը կազմումա առավելագույնը 1500 դոլար...

Եզրակացությունը մեկնա. հայը աստծուն չի հավատում: Հայը աֆերիստ տեսակա երկիր մոլորակի վրա: Շատ աֆերիստ ու վատ տեսակա: Հայը հավատումա փողին ու մենակ փողին: Այսինքն հայը քրիստոնյա չի: Հայը կեղծ քրիստոնյայա ու հրեշավոր ճիգերա կատարում, որ ներկայանա որպես բարեպաշտ տեսակ., ոսկու կամ արծաթի հաստ խաչա սարքում, քցումա վիզը: Համա իրան չի քորում, որ Հիսուսը իրա վզին ո՛չ խաչ, ոչ էլ ոսկե ապարանջաններ էր քցում ձեռին... Էս տեսակի հետ փողով ինչ ուզես կարաս անես: Հերոս Պանիկովսկու բառերով. ՝՝Պանիկովսկին ձեզ կառնի ու կծախի, բայց ավելի թանգ գնով՝՝:

Է՛սա հայի վատ, ուզվոր, մուֆթչի տեսակը՝ անկախ նրանից, թե որդեղա ապրում: Ուզումա Ամերիկա ապրի, ուզումա Եվրոպա ապրի, նույն խաբեբա, ճշմարտությունը մերժող, ճշմարտությունը ատող տեսակնա: Թողնես մենակ կենացներ ասեն: Իրար հետ ծխեն - խմեն, ուռեն, բայց մեկը մյուսի հետևից տեղնուտեղը հարմար առիթով կչարախոսեն:

Մի ուրիշ բան էլ եմ նկատել հայերի մեջ, որոնք որպես վատ բնավորություն պատկառելի թիվ են կազմում: Դրանք էն հայերն են, որոնց աչքը միշտ ուրիշի ունեցվածքի ու փողերի վրայա: Ու երբ էդ տեսակ հայը դիմումա փող պարտքով վերցնելու ու մերժումա ստանում, միանգամից մտածումա. **** էր. ուներ, բայց՝ չտվեց: Դե արի ու էդ տեսակին բացատրի, որ ինքը էդչափ էմոցիայի օբյեկտ իրանից չի ներկայացնում, որ մարդ իրա կյանքի փաստացի նյութական մարմնավորումը հանդիսացող փողը, կասկածելի ժամկետով հատկացնի իրա նման ուրիշի ունեցվածքի վրա աչք դրածին: Ու հետո, ինչի՞ պտի հատկացնի, հանուն ինչի՞ հատկացնի, հանուն ու՞մ հատկացնի...

Ինչ վերաբերումա շվեդներին, ապա շվեդները իրանց մեծամասնության մեջ իրարից փող պարտքով չեն վերցնում: Դրա համար գոյություն ունի բանկ: Չեն վերցնում, քանի որ հասկանում են, որ իրանք բարոյական որևէ իրավունք չունեն ուզելու կամ պահանջելու էն, ինչը իրանցը չի: Բայց հայի ավազակ տեսակի գլուխը սա ոնցոր չի մտնում: Ավազակի հոգեբանությունա, ոչինչ չես կարա անես:

Հանցագործ աշխարհին երբեմն դատապարտում ենք նրանում էղած շատ վատ նորմերի համար: Շա՜տ իզուր... Հանցագործ աշխարհում նորմեր կան, որոնք արժանի են ամենայն հարգանքի: Մի նորմ կա, որը հռչակումա, որ փողի բազզառը չի փագվում: Եթե փող ես խոստացել, ուրեմն պտի տաս, եթե փող ես պարտք վեկալել, ուրեմն էլի՛ պտի հետ տաս: Կռուտիտներ ու ֆռռիկները դաժանորեն պատժվում են: Ու պատժողը միշտա իրավացի: Ինձ իմ ընգերներից մեկը պատմում էր, որ իրա հորեղբայրը, ով հանցագործ աշխարհի մեջ հարգված հեղինակություն էր, մի անգամ մի խեղճ ու կրակ մարդու թիկունքին էր կանգնել ու կարողացել էր էդ խեղճ ու կրակ մարդուն քցելու փորձ կատարող պարտապանին պատժել՝ բառացիորեն ականջները կտրելով: Ասել էր, որ ամեն անգամ հայելու մեջ նայելուց հասկանա, թե ինչ ասելա տղամարդու խոսք ու ՊԱՐՏՔԸ հետ վերադարձնելը:

Դե, ամեն մարդ հեղինակություն ու էդքան խիզախություն չունի, որ իրան թեկուզ հազար դրամ պարտքը չտվողի ականջները կտրի; Ըտենց որ ըլներ, ազգի կեսից շատը առանց ականջ ման կգար: Ամեն դեպքում պարտք վերցնելու մեջ ոչինչ պատվաբեր գոյություն չունի: Հավանաբար, պարտքով ապրելը սոցիալական լուրջ հիվանդության տեսակա, որը մենակ մի բուժում ունի՝ ոչ մեկը մյուսին պարտք չտալը: Պարտք տվողը իրականում մեծ վատությունա անում պարտք վերցնողին: Պարտք տվողը դրանով ստիպումա պարտք վերցնողին շարունակել մնալ անոռ ու անգլուխ: Սովորաբար ու որպես բացարձակ կանոն, պարտք վերցնողը երբեք աչքի չի ընգնում ո՛չ կարգապահությամբ, ո՛չ էլ պատասխանատվության աստիճանով: Պարտք տվող մարդը պարտք վերցնողի մեջ որևէ հատկանիշ էդ առումով դեպի լավը չի փոխում, հնարավորություն չի տալիս պարտք չտալով՝ դաս տալ, իմանալ սեփական ձեռի պնդության ու թուլության ՉԱՓԸ:

Ես արդեն սկսել եմ մի տեսակ հարգել շվեդական բանկային ու հարկային համակարգում տիրապետող վճարումների խիստ համակարգը: Ինչը լավնա, պետքա ասվի, որ՝ լավնա: Սկզբնապես ուղարկում են վճարման մասին ծանուցողական նամակ: Տրվածա վճարումը կատարելու վերջնաժամկետ: Եթե նշված վերջնաժամկետից հետո մուծումը չի կատարվում, ապա մի կարգին տուգանքա ավելանում վճարվելիք մայր գումարին: Հաժորդ անգամ նորից, եթե չի վճարվում, կրկնապատկվումա տուգանքի չափը: Ու ըտենց՝ մի քանի անգամ մինչև գործը հասնումա դիվանբաշուն՝ դատարան: Դատարանն էլ, կարճ - կոկրետ նայումա գործը ու արագի մեջ, որովհետև ձգելու այլ պատճառ չկա, ում որ պետքնա, ինչ համապատասխան օրգան որ զբաղվումա էդ հարցերով, գործուղումա տվյալ մարդու տուն՝ բռնագրավելու շարժական ունեցվածքը, իսկ եթե խոսքը շատ ավելի մեծ գումարի մասինա ու պարտապանը անվճարունակա, ապա անշարժ ունեցավածքնա հանվում աճուրդով վաճառքի: Հայաստանում էլա համարյա ըտենց: Ժողովրդին իրա հսկացողության չափով լրիվ հասնումա; Այսինքն բոմժ կոչվածները օդից չեն ընգնում: Բոմժ դառնում են բացառապես իրանց խասյաթի պատճառով: Երբե՛ք չեմ հավատա, որ աշխատասեր, պարտաճանաչ մարդը կարա բոմժ դառնա:

Էսօր հայությունը պարտքովա ապրում: Ապրումա ծերը ծերին հասցնելով բոմժից էրկու պակաս կարգավիճակում:

Պարտք չունեցող մարդնա անկախ, ազատ ու ՀԱՐԳԱՆՔԻ ԱՐԺԱՆԻ մարդ ու քաղաքացի:



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


27.10.2018
The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
511 | 0
02:08, 04.01.2019
4273 | 0
01:48, 22.12.2018
4400 | 0
18:28, 15.12.2018
3110 | 0
18:12, 15.12.2018
3507 | 0
00:11, 12.12.2018
4038 | 0
02:33, 10.12.2018
2890 | 0
to top