MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Tomorrow:+16 °C
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՓԱՌՔԸ
14:22, 01.11.2018
2898 | 0

Էսօր արդեն ազգը ատումա իրա գրողներին ու ոչ միայն գրողներին, այլև՝ սովորող, կարդացող մարդուն: Ընդ որում, բացահայտորենա ատում: Հավանաբար կհիշեք, թե ոնց էին արդեն ԱՆԿԱԽԱՑԱԾ Հայաստանի դպրոցում որոշ մարդկանց որոշ զավակներ ավագ դասարաններում ծաղրում ու ծանակում ուսումը: Տեսնում էին դասա սովորում ու գրատախտակի մոտ ճգնելով գրում ու պատասխանումա, ասում էին. ՝՝Էս ո՞վա էս գիտունիկը՝՝, Հլը վիճակը՝՝, կամ. ՝՝Վայ քու արա, էս ո՞վ էղար արա, դա՞ս ես սովորում արա, արա՜...՝՝:

Չե՞ք հիշում... Ես հիշում եմ, քանի որ խորհրդային դպրոցը շնորհիվ իրա դասավանդման մեթոդիկայի մարդու մոտ հոյակապ հիշողություն էր մարզում: Առանց չափազանցնելու կարելիյա ասել, որ խորհրդային դպրոցը ավարտած մարդը համարյա պատրաստի չեկիստ էր՝ այսինքն համակողմանի զարգացած ու պատրաստություն անցած անձնավորություն: Խորհրդային դպրոց անցած անձը իսկական ճգնավոր կարար կոչվեր: Էդ պատճառով էլ աշխարհով մեկ հռչակված անգլիական հետախուզության համար ամենադժվար գործունեության ծավալման տեղը հանդիսանում էր Խորհրդային Միության տարածքը:

Երևի կհիշեք, թե ինչ մեծ ծավալի անգիրներ էին հանձնարարում դպրոցում մեր ուսուցիչները... Գիրքը ջարդում էին գլխներիս, եթե թերանում կամ ծուլանում էինք: Ու պտի ասվի, որ լավ էին անում, որ ջարդում էին: Մեր օգտի համար էր արվում:
Հավանաբար հիշում եք, թե ինչքան շատ էին թելադրություններ կարդում, շարադրություններ ու փոխադրություններ պատվիրում... Մենք էլ տարակուսած տրտնջում էինք, թե ո՞նց կարելիյա ամեն սեզոնին շարադրություն գրել. ՝՝Ինչպես անցկացրեցի ամառային արձակուրդները՝՝, ՝՝Ինչպես անցկացրեցի ձմեռային արձակուրդները՝՝, ՝՝Ինչպիսինա գարունը Հրազդանի կիրճում՝՝ու ըտենց շարունակ: Իմա՞ստը... Բա էլ ի՞նչ հետախույզ, եթե չկարանա սեփական հավաքած տպավորությունները ու դիտարկումները որպես տեղեկատվություն ու մտքեր շարադրի իրա նամակի՝ զեկույց - հաղորդագրության մեջ: Իսկ ուսուցիչը՝ թիվ մեկ չեկիստը խորհրդային դպրոցում, գնահատում էր գրված մտքի, ասելիքի հստակությունը, իմաստը, ուղղագրությունը:

Անգիր, թելադրություններ, շարադրություններ, փոխադրություններ, արտագրություններ, - սա էր հիմքը: Կար նաև ՝՝ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝՝ հասկացությունը, որը որպես կանոն թելադրում էր հատուկ ընտրված մի մարդ, ում արտասանությունը շատ աղավաղված էր, արագ ու ոչ հստակ: Մենք էլ դժգոհում էինք հետո, թե ինչ վատ թելադրիչ էր կարգվում նման թելադրությունների ժամանակ... Իզուր էինք դժգոհում: Դա նպատակային էր արվում: Էդ լսողական հիշողությունը ճիգով զարգացնելու առնվազն կես ժամանոց տևողությամբ լարված վարժություն էր: Սա մի այլ տեսակ մեխանիզմներ էր զարգացնում ու ձևավորում աշակերտի ուղեղում, ստիպում էր լինել գերկենտրոնացված. զարգացնում էր լսողական ու շարժողական ուշադրության մեխանիզմը՝ ուշադրությունը մի գործողությունից դեպի մի ուրիշ գործողությունը արագորեն սևեռելու ու արձագանքելու կարողությունը, ինչը տեղով մեկ բնորոշա հետախույզի հատկանիշներին: Կհիշեք նաև, թե ինչ էր հանձնարարվում. կարդալ ու կարդացածը՝ պատմել: Սա նշանակում էր ստորակետի սխալով անգիր անել ամբողջ հսկայածավալ վերնագիրը կրող հոդվածը, դասը, տեքստը:

Իմ սերունդը, թերևս, էդ սերնդից շատ քիչ տոկոսը, խորհրդային դպրոցի դասավանդման մեթոդիկայի վերջին արձագանքը կրող սերունդնա, դրա համար էլ պետքա որ լավ լինի հիշողությունից ու երախտապարտ ըլնի իրա հին սերնդի ուսուցիչներին, ովքեր իրա գլխին գիրք ու տետր են ծռել, իսկ ձեռների մատները տժժացրել են քանոնի հարվածներով: Ինչ արած, մարդը բնածին ծույլ արարածա, առանց տեր - թոդիկի մեթոդների գործը մեծամասամբ գլուխ չի գալիս:

Իսկ աշակերտի մեջ նստած էր արևելյան քաղաքակրթության արժեհամակարգից էկող ուսուցչի պաշտամունքը: Վստահաբար կարելիյա ասել, որ ծնողի հանդեպ էդքան հարգանք ու ակնածանք չի էղել, որքան որ էղելա աշակերտի կողմից իրա ուսուցչի հանդեպ խորհրդային ժամանակ: Էսօր ուսուցչի հանդեպ տարրական հարգանք չկա: Էսօրվա ուսուցիչը անցյալի ուսուցչի հետ համեմատած իրա կարգավիճակով ողորմելի վիճակումա գտնվում: Էսօրվա ուսուցիչը միշտա սխալ ու միշտա մեղավոր աշակերտի ու էդ աշակերտի ծնող կոչվածի առաջ: ՝՝Մարդու իրավունքներա՝՝ կոչվում, խփել չի կարելի... Իսկ աշակերտ կոչվածին կարելիյա փաստացիորեն ամեն ինչ, ամեն տեսակ լպիրշություն ուսուցչի ու դասապրոցեսի հանդեպ:
Խորհրդային դպրոցում ո՞ր մի աշակերտի մտքով կանցներ ձեռ առնել ուսումը, գրողին, ուսուցչին, կարդացող մարդուն... Ձեռ առներ, թե ինչ հագուկապա կրում ուսուցիչը կամ իրա համադասարանցիները, խանգարեր դասավանդման ՊԵՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԸ, ուշանար դասերից, կամ նման մի բան... Կսատկացնեյին տեղնուտեղը հասարակական պարսավանքի ու ֆիզիկական ներգործության ամբողջ ուժով: Ու ճիշտ կանեյին ու արվում էր: Թափթփուկների լիբերալ - կապիտալիստական իշխանությունը ինչ էկավ ու սկսեց ավիրվել խորհրդային միջնակարգ կրթական սիստեմը, սկսեց փառաբանվել տգիտությունը: Տգետ ըլնելը դառավ պարտադիր ընդօրինակման մոդա: Ու էսօր էդ թափթփուկները իրանց նման հալով առանց որևէ մի տեղեկության ու անցյալի մասին գիտելիքի հայհոյում են խորհրդային անցյալը ու դպրոցը:

Սա չի՛ կարելի հանդուրժել: Հանդուրժել, նշանակումա համաձայնել թափթփուկի, նրա ասածի, անգամ՝ գոյության հետ: Նորմալ մարդը չի՛ կարա հանդուրժի հայհոյախոսությունը խորհրդային անցյալի լավագույնի մասին:



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


01.11.2018

The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
511 | 0
02:08, 04.01.2019
4273 | 0
01:48, 22.12.2018
4400 | 0
18:28, 15.12.2018
3110 | 0
18:12, 15.12.2018
3507 | 0
00:11, 12.12.2018
4038 | 0
02:33, 10.12.2018
2890 | 0
to top