MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Tomorrow:+16 °C
ՀԱԼԱԾՅԱԼԸ ՈՒ ԳԵՐՄԱՐԴԸ
14:27, 01.11.2018
2201 | 0

Ամեն մի հալածյալ չի որ արժանիյա կարեկցանքի: Հալածյալ էլ կա, հալածյալ էլ: Հալածյալի տեսակ էլ կա, որ հալածվել ու դատապարտվելա մեծամասնության կողմից զուտ իրա հանցագործության, օտարոտի վարքի կամ մեծամասնության ՇԱՀԵՐԻ համար անընդունելի գաղափարների, հայացքների համար: Այլապես ստացվումա, որ բանտ նստածներից ամեն ոք անմեղա, ինչը անհեթեթության գագաթնակետնա: Հավանաբար աշխարհում չկա ընենց մի մարդ, ով ինչ որ մի չափով իրա բաժին հալածանքը ստացած չլնի ու նորից՝ հատուցած ինչ որ չափով գործածի ու չգործածի համար: Թեկուզ իրա էն գործողություններում, որոնք վերաբերում են բացառապես իրա մասնավոր անձնական կյանքին:

Բուլգակովյան Հեշուան, մեռնելուց առաջ ասեց, որ ոչ մեկին չի մեղադրում ու էդ կոնկրետ ձևով արտահայտումա Բիբլիական Հիսուսին ամբողջությամբ: Այսինքն նա, ով խաչա բարձրանում ու մնացել են հաշված րոպեներ, դրսևորումա գերմարդու վարք ու կամք. չի զռռում, չի տրտնջում, չի հայհոյում ու մեղադրում: Նա գերմարդա ու վերջ: Նա կանխատեսել ու գիտակցելա, որ իրա ասածի չափով ինքը հատուցելույա ու ինչ որ մի բան սպասվելույա իրան իրա գաղափարների ու էդ գաղափարների քարոզի համար:

Հիմա ավելի կոնկրետ:

Եթե մարդ հալածվումա իրա քաղաքական հայացքների համար, էդ նշանակումա, որ ինքը՝ հալածվողը, պտի հասկանար տարրականը, որ սկզբնապես իշխանությունը օգտվումա իրա ինքնապաշտպանական տարրական զգացողությունից ու մերժումա նրան, ով հավակնումա կամ դառնալ իշխանություն, կամ ըլնել մենակ գերեզմանափոր, իսկ թե ով հետո կգա իշխելու՝ տվյալ անձին քիչա հետաքրքրում, քանի որ իրա գործը մենակ խառնակչություն տարածելն ու քանդելնա: Էս դեպքում տրտնջալու, առավել ևս տվյալ անձին խղճալու կարիքը ու իմաստը բացարձակապես չկա: Մարդ պտի իմանա, թե իրա ասածին համապատասխան ինչ տեսակ բոստանա մտնում ու մտածի հավանական հետևանքների մասին: Հիսուսը նախապես գիտեր, թե ինչա սպասվում իրան, դրա համար անընդհատ կրկնում էր, որ անգամ իրան Պետրոսը պտի ուրանա, քանի որ գիտակցում էր, որ ոչ մեկը ի վիճակի չի կիսել գաղափարներ կրելու պատասխանատվությունը: Բայց Հիսուսը՝ ԳԵՐՄԱՐԴԸ, թեև վախենում էր, բայց չէր տրտնջում: Հիսուսը իսկական հեղափոխական էր, թերևս Մովսեսից հետո երկհազարամյա կտրվածքով թիվ մեկ հեղափոխականը, ով անգամ փախնելու փորձ չարեց իրա բռնվելուց հետո: Փախնել նշանակումա լինել անիրավացի: Հիսուսը չէր կարա փախներ ու դրա բարրոյական իրավունքը նա իրա առաջ չուներ: Էս ամենը հասկացող հոգևոր սեմինարիստ Ստալինը փախավ բանտից՝ քանի որ արդեն Հիսուսի չփախնելուց հետո իրա բանտում գտնվելը որակապես նորություն չէր կարա ըլներ զանգվածների համար: Ստալինը կառուցող որակ էր Լենինի նման:

Հիսուսի գաղափարի հետ միլիարդավոր մարդիկ էսօր համաձայնեցին, իսկ Լեռ Կամսար կոչեցյալ ավանակի գաղափարների հետ համաձայնեցին հազիվ մի քանի հազար հոգի անգրագետ, ում անգամ խռովարար կոչումը կարելիյա համարել մեծ ու անարժան հաճոյախոսություն:
Լեռ Կամսարը հալածյալ չի, այլ՝ էշա, սովորական էշ, ով հոտառությունը կորցրած ծեր շան նման գաղափարական ապաստարան էր փնտրում իրա անհասկացողության պատճառով ամեն տեղ ու երբեք չէր կարա քթներ էդ ապաստարանը: Ժամանակի ու նրա պահանջների զգացողությունը կորցրած անձը երբեք չի կարա ընդունելի ըլնի մասսաների համար: Էս տեսանկյունից մի գերմարդ էլ Կարլ Մարքսը, Լենինը ու Ստալինն էին: Կարլ Մարքսը կարա համարձակորեն կանգնի Հիսուսի կողքին: Հազիվ էր Մարքսը հեղափոխության գաղափարական հիմնավորման մասին գրիչը կտրել թղթից, երբ ողջ Եվրոպայով ու Ռուսաստանով մեկ բռնկեց հեղափոխությունների ալիքը, իսկ Լենինը ու Ստալինը որպես պրակտիկ հեղափոխականներ իրականություն սարքեցին էն, ինչի մասին Մարքսն էր խոսում:

Հիսուսը որակա, Մարքսը որակա, իսկ Լենինը ու Ստալինը էդ որակի պրակտիկ շինարարներն են ու հազար հատ Լեռ Կամսար էլ ծնվեր, որակ չէր կարա հանդիսանար իրա խելապակաս, դատարկամիտ ԱՆՈՐԱԿ գաղափարներով:



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


01.11.2018

The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
511 | 0
02:08, 04.01.2019
4273 | 0
01:48, 22.12.2018
4400 | 0
18:28, 15.12.2018
3110 | 0
18:12, 15.12.2018
3507 | 0
00:11, 12.12.2018
4038 | 0
02:33, 10.12.2018
2890 | 0
to top