MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Tomorrow:+22 °C
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՏՈՏԱԼԻՏԱՐԻԶՄ
00:17, 04.11.2018
2341 | 0
Էդ որ ասում ենք "Հանրապետական պարտիա", "հանրապետական", "հանրապետականություն" ու նման բաներ, վաղուց սպառված հասկացություններ են: Հանրապետականությունը որպես շարժում սրանից մի քանի դար առաջ հանդես էկավ որպեսզի պայքարի միապետականության դեմ: Եվրո - ամերիկյան լուսավորական գաղափարախոսների կողմից առաջ քաշված ներկայացուցչական մեծամասնական կառավարման համակարգ ստեղծելու ուղղակի արտահայտման ձևը իբր հանրության համար ու նրա կողմից կառավարվող պետություն ստեղծելու ձգտումն էր: Ընդ որում, պայքար մղելով բնույթով տոտալիտար միապետականության դեմ, հանրապետականությունը իրա հերթին վերածվեց տոտալիտարիզմի: Միապետականությունը էսօր իսպառ ջախջախված վիճակումա անգամ միապետական հարուստ ավանդույթներ ու պատմություն ունեցող եվրոպական երկրներում, եթե չասենք, որ Հայաստանում չի էղել անգամ նման հասկացություն ժամանակային առումով շուրջ յոթ դար տևողությամբ: Հետևաբար, էսօր ասել "Ես հանրապետական եմ", նշանակումա ասել. "Ես տոտալիտար եմ հանրապետական մատոռով", քանի որ հարցա ծագում. որդեղ ման գանք միապետականներին որպես քաղաքական հակակշիռ ուժ քո հանրապետական ըլնելուն: Սա շատ լուրջ բանա: Լուրջա էնքանով, որ էս առումով տոտալ - հանրապետական են բոլոր պարտիաները` դաշնակցականները, ռամկավարները, հնչակյանները, կոնգրեսական - ՀՀՇականները ու մնացածը` առանց բացառության: Հանրապետության ու հանրապետական կառավարման ձևի ջատագով էս տոտալ իրավիճակում չկա բացարձակապես միապետության` միապետականության շահերը արտահայտող և ոչ մի քաղաքական պարտիա: Նման պայմաններում ուղղակի հանրապետական տոտալիտարիզմը ակնհայտ ու միաժամանակ տխուր փաստա: Մի տոտալիտարիզմին փոխարինելա մի ուրիշ, ընդ որում առավել վմասակար տոտալիտարիզմը:


Հեղինա՝ ՍՏԵՓԱՆՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


03.11.2018
The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
511 | 0
02:08, 04.01.2019
4273 | 0
01:48, 22.12.2018
4400 | 0
18:28, 15.12.2018
3110 | 0
18:12, 15.12.2018
3507 | 0
00:11, 12.12.2018
4038 | 0
02:33, 10.12.2018
2890 | 0
to top