MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Tomorrow:+16 °C
ԻՆՉԻ՞ ԵՄ ԵՍ ՀԱՎԱՆՈՒՄ ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԸ
01:23, 09.12.2018
1407 | 0

Որովհետև մաքսիմալ ռեալիստիկ, իրականությունը ողնուծուծով նկարագրող, ասելիքով հստակ, կոնկրետ ֆիլմեր են՝ առանց որևէ մի չափազանցության ու ռոմանտիզմի: Գոռի ֆիլմերում մաքսիմալ իրական ձևով ներկայացրածա մեր կյանքի ամենակեղտոտ կողմը՝ իշխանության ու ամբոխի ամենաստորակարգ խավի սերտ համագործակցությունը ու նույն իշխանության կտրվածությունը աշխատավոր ժողովրդից: Ներկայացվածա որ երկրի միջին իշխանական - պաշտոնեական օղակներում նստոտած պաշտոնյաների կեսից ավելին դպրոց չգնացած տգետներ են, մի ուրիշ մաս էլ բնույթով խորամանկ, նենգ, կեղտոտ անձիք, տարբերանշաներով, բարձրագույն կրթությամբ, ուսադիրների տակ թաքնված հանցագործներ են: Էս առումով բավականին հստակ ցույցա տրվում, թե ինչ տեսակ համագործակցության մեջ են գտնվում ուժային ծառայության ու հանցագործ աշխարհ ներկայացուցիչները փողային գործարքների համար՝ ընդհուպ ազգային անվտանգության մարմիններ: Էն, թե ինչ կեղտոտ գործեր են կատարում մեծ փողերի համը ճաշակած բուրժուազիայի ներկայացուցիչները պետական մարմինների հետ ու նրանց օգնությամբ: Գոռը այդպիսով ցույցա տալիս կուլիսների հետևը ծավալվող ամբողջ կեղտ - խոհանոցը, որը սովորական մարդու աչքից հեռույա ու անհասանելիյա անգամ նրանց հասկացողության համար: Եթե մեր հասարակության որոշ ներկայացուցիչներին դուր չի գալիս Գոռի ֆիլմերը, ապա իրանք էս վերոնշյալի հետ կապված միգուցե իրանց են տեսնում՝ նման կեղտոտ հարաբերությունների ջատագով ըլնելու պատճառով:

Հատկանշականը էնա, որ Գոռ Վարդանյանը իրա ֆիլմերում ելույթա ունենում իրա անուն ազգանունով, որպես ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ, մի հանգամանք, որով ընդգծումա իրա ուղղակի խոսքը, որ ինքը ելույթա ունենում սեփական ասելիքով ու դեմքով, ինչը շատ կարևորա: Իրա ֆիլմում հերոսը հենց ինքնա՝ Գոռը, ով հասարակության համար աշխատող մարդու սեփական պատկերացումը ունի: Նման հերոսը հասկանումա, որ ճշմարտությունը, օրինականությունը ու ազգային իսկական անվտանգությունը բարձրագույն հասկացություններ են, որդեղ հանցագործը անգամ եթե իրա վերադասն ու ախպերնա պետքա բացահայտվի ու պատժվի: Իսկ ի՞նչ ենք էսօր մենք տեսնում հանձին ԱԱԾ ղեկավար Վանեցյանի... Տեսնում ենք էն, որ օրինականության անվան տակ հանդես էկող Նիկոլի օձիքից բռնելու ու օրենքի ուժով բանտ նետելու փոխարեն կատարումա վերջինիս քաղաքական պատվերները: Ու էդ քաղաքական պատվերները կատարելու արդյունքում տուժումա ամբողջ դատաիրավական համակարգը՝ արդարադատությունը, մի պետական հաստատություն, որից կախվածա հսարակության հոգեբանական առողջությունը՝ օրենքի գերակայությունը, որը արհամարհող հասարակությունը դաժանորեն պատժվումա քրեական օլիգարխիան ներկայացնող հարուստների, պաշտոնյաների կողմից: Հենց էդ պատճառովա, որ մարդիկ հիասթափվում են իրավապահ կառույցներից ու դիմում են հանցագործ - քրեական ուժերին, որոնք ըստ էության հանդիսանում են յուրօրինակ պետություն պետության մեջ: Օրինաչափ բանա, որ եթե պետական ծառայողը՝ դատախազը, ոստիկանությունը գեբեյշնիկը փողով գործ են անում, դրանք օրենքի առաջ դառնում են մեղավորներ, հետևաբար օրենքի ուժով խոսալու փոխարեն սկսում են խոսալ նույն հանցագործ աշխարհի բառապաշարով ու դրանց բնորոշ օրենքներով: Այսինքն փողով գործ դզող պաշտոնյան վերա ածվում ուղղակիորեն հանցագործ աշխարհի սովորական նեկայացուցչի, մենակ թե էն ՝՝տարբերությամբ՝՝, որ նստումա պետական հաստատության մի ինչ որ սեփական անուն ազգանունով աշխատասենյակում ու իրան դիմում են պարոնով, այլ ոչ թե ՝՝քերոբ ջան՝՝ - ով:

Գոռ Վարդանյանը իրերի էս վիճակը փայլուն ցույցա տալիս իրա ֆիլմերում:

Մի շատ կարևոր բան էլ կա, որը պարտադիր պետա նշվի: Գոռը իրա կողմից ներկայացրած կերպարով մարմնավորումա իսկան տղամարդու կերպարը՝ անկաշառ, սկզբունքային, կամային, չկոտրվող, բարեխիղճ, պատասխանատու - տղամարդ կերպարը, ինչի պակասը լիբերալիզացված անսկզբունքային հասարակության մեջ խիստա զգացվում: Որպես տղամարդ ինքը գիդի իրա անելիքը, գիդի ճանապարհը ու կանանց հետ հարաբերություներում երբեք չի իջնում, չի ցածրանում, չի զոհում իրա տղամարդու սկբունքները կնոջ հետ հարաբերություններում՝ ըլնի էդ սեփական կինը, թե որևէ այլ ոք:

Ինչ վերաբերումա դերասանական կազմի ընտրությանը, ապա պետքա ասեմ՝ աննմանա: Ամեն մի դերասան ոչ թե դերա կատարում, այլ ապրումա բնականորեն իրա դերը: Գոռը չի պահանջում առանձին դերասանական տաղանդ դրսևորել իրա դերասանական կազմից: Ամեն բան պարզա, բնական ու անկեղծա, քանի որ կյանքը էնա, ինչ՝ կա ու մի առանձին ձևացնելու ու դեր խաղալու կարիքը՝ չկա: Հենց էսա պատճառը, որ Գոռի ֆիլմերը նայվում են մի շնչով: Ես հլը չեմ հանդիպել ընենց մի սերիալի, ըլնի էդ արտասահմանյան, թե հայկական, որ նայվի շատ աշխույժ, թեթև, որից երբեք չես հոգնում ու ձանձրանում, միշտ գամված պահումա էկրանի առաջ, քանի որ պարզ ու հստակ ձևով անմիջականորեն շոշափումա հասարակության մեջ մտած խորը հոգեբանական, իրավական ու քաղաքական պրոբլեմները:
Գոռի ֆիլմերը իրանց նկարահանման արվեստով, դերասանական կազմի ընտրությամբ չեմ փոխի անգամ Արևմուտքը ներկայացնող լավագույն սերիալային ռեժիսորական արվեստի հետ: Իրա ֆիլմի ամեն մի դրվագ շնչողա, աշխատողա, դինամիկա:




Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


08.12.2018
The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
511 | 0
02:08, 04.01.2019
4273 | 0
01:48, 22.12.2018
4400 | 0
18:28, 15.12.2018
3110 | 0
18:12, 15.12.2018
3507 | 0
00:11, 12.12.2018
4038 | 0
02:33, 10.12.2018
2890 | 0
to top