MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Tomorrow:+22 °C
ՊԵՏՔԱ ՄՏՆԵԼ ՌՈՒԲԼՈՒ ԳՈՏԻ
01:30, 09.12.2018
1695 | 0
Բոլոր քաղաքական կոչված ուժերը, ովքեր իրար կոկորդ են կրծում Ազգային Ժողով մտնելու համար, եթե իրանց կենացային բնույթ կրող ծրագրերում չունեն Կենտրոնական Բանկին (Հայոց Դրամատուն) պետությանը ենթարկեցնելու, հանքարդյունաբերությունը ազգայնացնելու, պլանային տնտեսավարման անցնելու կոնկրետ ծրագրերը, դրանք բոլորը ազգադավ ուժեր են: Այսուհետ անիմաստա նայել դրանց բոլոր հիմար ու անուղեղ բանավեճերը, քանի դեռ էս երեք կետերը իրագործելու հստակ մտադրությամբ որևէ մի քաղաքական կոչված ուժ հանդես չգա: Մեր և ոչ մի տեսակ պրոբլեմ չի լուծվի մինչև սա չկայանա:
Պատահական չի, որ ամենաշահավետ արտաքին առևտուրը մենք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ ռուսական 1 ռուբլու դիմաց Կենտրոնական Բանկ կոչվածը սահմանումա ոչ թե դոլարի կամ եվրոյի նման համապատասխանաբար միջինը 480 ու 540 դրամ - դրույքաչափ, այլ ընդամենը՝ 7 դրամ: Այսինքն Ռուսաստանը Հայաստանի հետ համեմատած մյուս՝ դոլարով ու եվրոյով առևտուր անող երկրների, գտնվումա ԳՐԵԹԵ հավասար առևտրահարաբերության մեջ: Եթե սա ձեռ չի տալի, կարաքհրաժարվեք նաև ռուսական առևտրաշուկայից: Եթե ձեռա տալի, ուրեմն բարի էղեք նաև լռությամբ համաձայնել գազի վաճառքի համար սահմանված գնի հետ:
Գոնե պետքա մտնել ռուբլու գոտի, որ Հայաստանի թալանը մի քանի հարուր անգամով կրճատվի, իհարկե, եթե էդքան կամք չկա միանգամից Կենտրոնական Բանկ կոչվածին օրենքով ենթարկեցնել պետությանը՝ ֆինանսների նախարարությանը ու այդպիսով արտաքին առևտրի միջոցով զրոյացնել Հայաստանի թալանը:


Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


08.12.2018
The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
511 | 0
02:08, 04.01.2019
4273 | 0
01:48, 22.12.2018
4400 | 0
18:28, 15.12.2018
3110 | 0
18:12, 15.12.2018
3507 | 0
00:11, 12.12.2018
4038 | 0
02:33, 10.12.2018
2890 | 0
to top