MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +19 °C Tomorrow:+22 °C
Ձեզ հասցված վիրավորանքներն ավազին գրեք
22:24, 31.12.2018
4317 | 0

Երկու ընկեր գնում են անապատով: Մի պահ նրանք սկսում են վիճաբանել, և նրանցից մեկը մյուսին ապտակում է: Ապտակ ստացածը խիստ վիրավորվում է, բայց առանց բառ ասելու ավազին գրում է.

«Այսօր իմ լավագույն ընկերն ինձ ապտակեց: »:

Նրանք շարունակում են քայլել: Շուտով մի օազիս են գտնում ու որոշում են լողանալ: Ապտակ հասցրած ընկերը քիչ է մնում լճակում խեղդվի, և ապտակ հասցրածը նրան փրկում է: Ուշքի գալով՝ փրկվածը մի քարի վրա գրում է.

«Այսօր իմ լավագույն ընկերը փրկեց ինձ»:

Ապտակ հասցրած ընկերը, որը նաև փրկել էր ընկերոջ կյանքը, նրան հարցնում է. «Երբ ես քեզ ապտակեցի, դու այդ մասին ավազին գրեցիր, իսկ հիմա ինչո՞ւ քարին գրեցիր»:

Ընկերը պատասխանում է.

«Երբ որևէ մեկը մեզ վիրավորում է, մենք պետք է այն հանձնենք ավազին, որպեսզի ներումի քամին կարողանա այն ջնջել: Բայց երբ որևէ մեկը բարի բան է անում մեզ համար, մենք այդ մասին պետք է քարին գրենք, որպեսզի ոչ մի քամի այն չկարողանա ջնջել»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
446 | 0
to top