MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Tomorrow:+20 °C
Ազգս հոգեբանի կարիք ունի
18:24, 30.01.2019
3532 | 0
Երբ մասնագիտության ընտրության ժամանակ տարբերակներից մեկը հոգեբանի մասնագիտությունը նշեցի՝ պապաս դեմ արտահայտվեց. «Այ բալա, հետո դժվար կլինի գործ գտնելը, էսօր ո՞վ ա հոգեբանի դիմում» ... Ո՞վ իմանար, որ մի քանի տարի հետո Հայաստանում հոգեբանամոլություն է սկսվելու՝ամեն աննշան բանի համար համացանցով հոգեբան են փնտրելու՝ հատկապես մի մատ երեխեքի համար... Մեկի 5 տարեկան աղջիկը ամուսին է ուզում, ծնողը խնդրում է լավ հոգեբանի տվյալներ տալ, մեկի տեգոր 3 տարեկան աղջիկը մինչև 100_ն է հաշվում, իր գրեթե 5 տարեկան երեխան մինչև 20_ը հազիվ է հաշվում՝ շտապ հոգեբան են փնտրում ֆբ խմբերում, մեկի երեխան է հորքուրի հետ շատ կապված՝ մայրը խանդում է՝ հոգեբան է պետք երեխային (ես կասեի մորը), մյուսի երեխան թղթի վրա 2 գիծ է գծել՝ մեկը մուգ մատիտով, մյուսը՝ բաց, ոնց կարող է մայրը այդ նկարը ծնողների (իրականում լուրջ հարցերի) համար ստեղծված խմբում չտեղադրի՝ #հոգեբան_ է_պետք ձևաչափով...
Բան չէր պակաս ես էլ «հոգեբան_հոգեբան խաղի զոհը» դառնայի՝ Միկաս փրկեց
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ամալյա Գաբոյան
20:44, 14.05.2020
4590 | 0
13:32, 22.11.2019
5211 | 0
21:50, 12.11.2019
4406 | 0
17:36, 29.10.2019
4925 | 0
to top