MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
Նախկին կորյուն «աբեղան» դիվահարվել է
22:22, 26.02.2019
4999 | 0

Վերջերս «նոր Հայաստան նոր հայրապետ» աղանդավորական շարժման ակտիվիստների շրջանակում անընդհատ լուրեր են պտտվում, որ իրենց կարգախախտ կորյուն աբեղան դիվահարվել, կտրել է մորուքը և «զբարբառն գելակի արձակել» մոլեգնած գայլի ձայներ է հանում: Հավանաբար դա է պատճառը, որ նա այս վերջին շրջանում այլևս չի մասնակցում Ս. Աննա եկեղեցու տարածքում իրականացվող շաբաթօրյա աղանդավորական հավաքին և նրա փոխարեն այդ պարտականությունն իր ուսերի վրա է վերցրել՝ վարձակալվող գևորգ յազիչօղլուն:

Դե, ինչպես ասում են Աստծո պատիժը երբեք չի ուշանում: Բա ի՞նչ էիք կարծում, որ արմեն առաքելյանը պետք է անպատիժ մնա, հա՞…: Ինչպե՞ս կարող է մի մարդ անպատիժ մնալ, երբ իր անձնական նեղ ակնկալիքներից ելնելով՝ ծաղրուծանակի է ենթարկում Եկեղեցուն և Եկեղեցու սրբությունները: Վստահաբար նրան չի ներվելու իր կատարած պղծությունները Սուրբ Գեղարդի և Աստվածահիմն Մայր Աթոռի նկատմամբ, չեն ներելու նրան Եկեղեցու բոլոր սրբությունները: Սակայն իբրև եկեղեցու հավատացյալ զավակներ այնուամենայնիվ վստահ ենք, որ ակեղծ ապաշխարհությամբ կարող են ներվել մարդու կատարած մեղքերը: Ուստի ակնկալում ենք, որ Պարգև սրբազանը, Սեպուհ սրբազնը, Միքայել սրբազանը, Մովսես սրբազանը, Վազգեն սրբազանը, Բագրատ սրբազանը, Գևորգ սրբազանը և Վարդան սրբազան իրենց անդադար աղոթքներով կուղղորդեն արմեն առաքելյանին՝ ապաշխարության, որպեսզի վերջինս ազատվի իր կատարած պղծությունների մեղքից և դիվահարության հարվածից:

Author: Հույս
The article published in the Spokesperson project.
Share with friends
Հույս
to top