MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Tomorrow:+19 °C
Այրվում եմ, այրվո՜ւմ, օգնեցե՛ք, հասե՛ք
13:23, 04.05.2019
4013 | 0

Այրվում եմ, այրվո՜ւմ, օգնեցե՛ք, հասե՛ք
Սիրտս է հրդեհվել, կրակը մարեք:
Սիրո կայծից է նա բոցավառվել,
Եվ հզորացել, հրդեհ է դառել:

Պետք չէ ինձ օգնել կրակից հանել,
Պետք չէ ինձ օգնել կրակը մարել:
Ուզում եմ մնալ, այրվե՜լ ու այրվել,
Ուզում եմ սիրո կրակում մեռնել:

Բայց ինչքան ապրեմ հրդեհում այսպես,
Սերս մոխրանա, չվայելեմ քեզ:

Ուզում եմ անշեջ կրակում լինել,
Ուզում եմ սիրե՛լ, ուզում եմ սիրվե՜լ:
Ես հավատում եմ, հավատքով ապրում,
Ես հավատում եմ ու քեզ սպասում:

Հզոր կրակից, ո՞ւր պետք է փախչես,
Կգա՛, կհասնի, կհրդեհի քեզ:

  • Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»
The article published in the Spokesperson project.
Share with friends
Սերյոժա Հովհաննիսյան
13:35, 04.05.2019
2504 | 0
to top