MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
Կյանքս խաղ էր խանձարուրից
07:29, 04.07.2019
2918 | 0

Կյանքս խաղ էր խանձարուրից,
Ո՞վ ինձ կասի, ի՞նչ ելքով,
Հաղթելու՞ եմ, թե՞ հարյուրից՝
Ոչ ինձ, ոչ քեզ․․․ Աստծու քով։
Համասփյուռում ինձ բանտել են,
Կասեք՝ շատ է տարածուն,
Սուտ հույզերով ինձ վատնել են,
Հիմա մահս են արծարծում։
Ինձնով չափեմ, որ ձեզ թվա,
Իմը դեպք էր մասնակի,
Անբոց մոմս ո՞նց թրթռա,
Քամին շատ էր շեշտակի։
Կարծում էի, թե լուսնկան
Իմ կամքով էր պտտվում,
Լինելիքից լավ էր ներկան,
Անցյալս էլ էր քիչ թովում։

Մերկությունս էլ ծածկելու
Ձորձ չմնաց՝ փաթաթվեմ,
Ոնց էլ նայեք, աչք ածելու
Բան չեք գտնի, թե թարթեմ։

Թաքնվեցի տաղերիս մեջ,
Որ վհուկն ինձ մոռանա,
Ինձ չգտնի և սնամեջ
Կոնին կռթնած հեռանա։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
953 | 0
13:52, 29.01.2022
1767 | 0
10:11, 21.01.2022
1611 | 0
to top