MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +24 °C Tomorrow:+22 °C
Գիտնականները հրաշք գել են ստեղծել
22:41, 18.04.2013
5548 | 0

Նյու Յորքի համալսարանի ուսանողը հրաշք քսուք է ստեղծել, որը վայրկենապես դադարեցնում է արյունահոսությունն ու առողջացնում ցանկացած վերք: Նա իր հրաշք ստեղծագործությունն անվանել է Veti-Gel:


Ամենահետաքրքիրն այն է, որ գելի նախնական մշակման ժամանակ դրա աշխատանքային անվանումը եղել է Medi-Gel, որը պատկանում է Mass Effect տեսախաղի կախարդական բուժիչ գելին, հաղորդում է «Կանաչ Ռուսաստանը»:


Սուպերքսուքի ստեղծող Ջո Լանդոլինն իր հայտնագործած քսուքի հատկությունները բացատրում է հետեւյալ կերպ. «բջիջները, որոնցից կազմված է մեր մաշկը, իրար միանում են ածխաջրածինների, սպիտակուցների եւ մոլեկուլների խառնուրդով, որոնք կոչվում են ոչ բջջային մատրիցա: Ուսանողը ստեղծել է դրա սինթետիկ տեսակը, որի համար օգտագործվել են բնական պոլիմերներ: Սովորական պայմաններում այդ պոլիմերները գտնվում են հեղուկ վիճակում, բայց երբ այն քսում ես վերքին, դրանք սկսում են մեկ ամբողջություն դառնալ եւ ստեղծում են ոչ բջջային բնական մատրիցա: Պոլիմերներն արագ պնդանում են եւ նմանվում մաշկի:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Մհեր Մկրտչյան
to top