MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+19 °C
Էս խանձված մարմինս չլիզես
07:41, 21.08.2019
3530 | 0
Էս խանձված մարմինս չլիզես,
Ժեռ քարն էլ կսուզի հորձանքը մակընթաց,
Անտեղի ափունքս չհուզես,
Չեմ հիշում, էն ե՞րբ էր մանրամաղ թոն ու թաց։
Թրջվեցինք, դու՝ խելառ, ես՝ խելառ,
Մեր բաժին ամոթը մորիցդ դու կերար,
Էն հասած հաղարջը պտուկիդ
Ճզմեցի, որ կոճկեմ մերկանքը շապիկիդ։
Թրջվել ենք, ասացիր, Ճար չկա,
Բեր մզենք տագնապն ու տակին ինչ մնա,
Ծովինն է, թող տանի հերսոտած,
Ո՞վ գիտի, մեկ էլ ե՞րբ սեր կանես, ամոթխած։
Մի ծառ կա անտառի էն փեշին,
Էս տարի շիվ տվեց ու փրկեց իր կաշին,
Տարին մեկ թե հերս գինովցած
Ուշունց տա՝ էդ ծառն է մտքինը` օրերում իր անցած։
Եկել եմ, թե պիտի որ գնամ,
Սաղարթի էն հովին իմ տեղը կփռես,
Մի ճրագ լույսի դեմ նավթոտած կվառես,
Ասում եմ, անլույսով հետ չգամ։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
951 | 0
13:52, 29.01.2022
1767 | 0
10:11, 21.01.2022
1611 | 0
to top