Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Եթե պետք է լինի նոր հեղափոխություն, ապա այն պետք է լինի հաշտության հեղափոխություն:
Ի վերջո բոլոր նախկին ղեկավարներն էլ ունեն և կողմնակիցներ և համակիրներ:
Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից և չի ունենա հաջողություն:
Բոլորն էլ հոգնել են վենդետաներից, Հայաստանին համերաշխություն և հաշտություն է պետք: Նիկոլի հեռանալուց հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն և օտարածին, ապազգային և ծայրահեղական բոլոր ուժերը պետք է տեղ չունենան մեր քաղաքական օրակարգում, բայց առանց վենդետաների և «ասֆալտներին փռելու»:
Բռնի ուժը, զոռբայությունը, կեղծիքն ու սուտը պետք է վռնդվեն մեր հանրային կյանքից:
Եթե սա չանենք տարին մեկ երկիրը ցնցվելու է հեղափոխական և սուտ փրկիչների ամբիցիաների պատճառով»: