MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +15 °C Tomorrow:+20 °C
Google-ի որոնման արդյունքների ինտերֆեյսի փոփոխություն Desktop տարբերակում
11:12, 16.01.2020
1224 | 0
2019թ. Google-ը թարմացրեց որոնման արդյունքների տեսքը բջջային տարբերակում: 2020թ. հունվարին ընկերությունը որոնման արդյունքների փոփոխություն փորձաևկեց նաև desktop տարբերակում: Ըստ տեղեկությունների ամբողջական թարմացումը հասանելի կլինի Google-ի բոլոր օգտատերերին մինչև շաբաթվա վերջ:

Google-ի օրգանիկ որոնման արդյունքների փոփոխված տեսքը

Նախկինում օրգանիկ որոնման արդյունքներում կայքի ֆավիկոնը (փոքր լոգոն) չէր ցուցադրվում: Այն տեսանելի էր միայն կայքը բրոուզերում բացելուց հետո՝ բրոուզերի վերին հատվածում:

Այժմ օրգանիկ որոնման արդյունքների ցուցադրման ժամանակ ֆավիկոնը երևում է նաև կայքի սնիպպետում՝ կայքի հղումից առաջ:

Միաժամանակ, նախկին տարբերակի դեպքում կայքի հղումը գտնվում էր վերնագրից (Meta title) հետո, իսկ այժմ էջի URL-ը գտնվում է վերնագրի վերևում, ֆավիկոնից հետո:


Մանրամասները՝ https://seomaster.am/google-popokhutyun-snippetum-2020/

Author: SeoMaster
The article published in the Spokesperson project.
Share with friends
SeoMaster
to top