Ո՞րն է Կոկա-Կոլայի վնասը Կոկա-Կոլան Ամերիկայի յուրօրինակ սիմվոլն է: Այս ըմպելիքը Ատլանտայի դեղագործ Ջոն Փեմբերտոնի գյուտն է: Իր գործը նա արտոնագրել էր դեռ 1886թ., և սկզբնապես Կոկա-Կոլան վաճառվում էր որպես դեղ` նյարդային խանգարումների և իմպոնտենցիայի դեմ: Կոկա-Կոլայի տոնուսը բարձրացնող ազդեցությունը պայմանավորված էր նրա մեջ ներառվող բաղադրամասերով՝ կոկա բույսերի տերևների էքստրակտով և կոլա բույսի պտուղների հանուկով: Կոկա բույսը ոչ այլ ինչ է, եթե ոչ հումք կոկաինի արտադրման համար: Զարմանալի է, որ XIX դարում կոկաինը դեղ էր համարվում: Կոկաինի օգտագործման արգելքը կիրառության մեջ մտավ ավել ուշ՝ 1903 թ.: Այդ պահից սկսած Կոկա-Կոլայի բաղադրությունը փոխվեց, կոկաին նրա մեջ այլևս չկար, բայց ըմպելիքի բնական համեմունքների հստակ բանաձևը գաղտնի դարձրին: Այդ բանաձևը փորձել են վերծանել շատերը, բայց` ապարդյուն: Վստահությամբ մի բան կարելի է ասել՝ Կոկա-Կոլայի մեջ կոկաին չկա, բայց այդ դեպքում ինչու՞մ է կայանում Կոկա-Կոլայի վնասը: Քիմիական անալիզը ցույց է տալիս, որ հայտնի գազով այդ ըմպելիքի մեջ կա ոչ պակաս վտանգավոր բան, այն է՝ օրթոֆոսֆորային թթու: Այս քիմիական միացությունը արդյունաբերության մեջ օգտագործվում է մետաղից ժանգի հեռացման համար: Օրթոֆոսֆորային թթուն մտնում է նաև ֆրեոնների կազմի մեջ` արդյունաբերական սառցախցիկների համար: Դժբախտաբար, օրթոֆորսֆորային թթուն սննդի արդյունաբերության մեջ թույլատրվել է կիրառել, ներկայանում է E338 սննդային հավելման անվան տակ: Այս հավելումը որպես թթվայնության կարգավորիչ օգտագործվում է գազային ըմպելիքներ արտադրող շատերի կողմից: Բացառություն չէ նաև Կոկա-Կոլա ընկերությունը: Վերջերս անց է կացվել փորձ. օրթոֆոսֆորային թթվի մեջ մտցրել են մարդկային ատամ: Որոշ ժամանակ անց ատամը քայքայվել է: Իսկ այժմ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ձեր ատամների հետ, եթե մշտապես օգտագործեք այդ ըմպելիքը: Բայց օրթոֆոսֆորային թթուն հռչակավոր է դարձել ոչ միայն նրանով, որ քայքայում է ժանգը, թեյնիկների նստվածքը, զուգարանակոնքի կրային փառը և մեր ատամները: Պարզվում է, որ այն կործանարար ազդեցություն ունի նաև ոսկրային համակարգի վրա, քանի որ ոսկերից լվանում է կալցիումի աղերը: Ոսկրերից լվացված կալցիումի աղերն արյան միջոցով հասնում են երիկամներ և բյուրեղների տեսքով նստվածք առաջացնում, որն էլ հանգեցնում է քարերի առաջացմանն ու պատճառ դառնում դժվար բուժման ենթարկվող միզապարկի հիվանդությունների ձևավորմանը: Կոկա-Կոլայի բաղադրության մեջ օգտագործվում է բոլորին հայտնի կոֆեինը: Կոֆեինը խթանող ազդեցություն է ունի նյարդային համակարգի վրա։ Նրա ազդեցությամբ արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում արյան ճնշումը: Սակայն մոտ 3-6 ժամ անց կոֆեինի խթանող ազդեցությունն անցնում է, որին փոխարինելու են գալիս հոգնածությունը, թուլությունը, աշխատունակության անկումն ու դեպրեսիան:
|