MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Երիտասարդության հայացքը՝ հայրենիք ու մշակույթ
17:43, 21.04.2020
2711 | 0


Յուրաքանչյուր պետության ամրության ու ներկայանալիության հիմքը ազգայինի գիտակցումն է, պահպանումն ու փոխանցումը նոր սերնդին: Երիտասարդների՝ հայրենասիրական ոգով դաստիարակության մասին խոսելիս պետք է հասկանանք՝ ինչպիսին է հայրենասիրության մեր ընկալումը: Հայրենասիրությունը մեր օրերում մի տեսակ պաթետիկ երանգավորում ունի. պաթետիզմը արհեստական է, իսկ հայրենիքը արհեստականության մեջ չի տեղավորվում: Պետք է հայրենիքը պրակտիկ սիրել: Դիտողական լինել. նայել ու տեսնել այն, ինչը տեսանելի չէ, այլ ոչ թե թունդ հայրենասերի կեցվածք ընդունելով՝ քողարկել այն, ինչը անհատի անմիջական մասնակցությամբ կարող է ավելի ճիշտ ու գեղեցիկ դառնալ՝ ընդգծելով իսկական հայրենասիրությունը, որտեղ կդրսևորվի քաղաքացիսկան որակներ, որովհետև դատարկ տեղում հայրենասիրական գաղափարները միայն անհույս ռոմանտիկներին են ոգևորում: Հայրենասիրությունը դասագրքային սահմանում չէ, դա ինչ-որ առումով սահմանափակում է.: Սխալ է. հայրենասիրությունը դոգմա չէ, այլ ավելի շատ առօրյա դրսևորում: Օրինակ՝ մեր կյանքում ոչ միայն չկորցնենք արվեստը, նաև հասու լինենք մշակութային հարուստ ժառանգության՝ օգտագործելով նոր հնարավորությունները ստեղծագործենք ու ձևավորենք կայուն ու բարձր արժեհամակարգով արդարամիտ սերունդ;

«Ազգի հասցեն մշակույթն է», - ասում էր հայ մեծ դերասան Սոս Սարգսյանը: Շատ կարևոր ուղերձ է, որ պիտի դառնա հայերի՝ անընդհատ ստեղծագործելու, արարելու և այդպիսով հարատևելու բանաձևը: Մեր մշակույթը ճանաչող, ինչպես նաև համաշխարհային մշակույթի բարձրարժեք գործերին հաղորդակից անհատը կարող է սերմանել ազգային մտածողություն:

Հայերը բանաձևել են երիտասարդների՝ հայրենասիրական ոգով դատիարակությունը դեռ դարեր առաջ, և եթե մեզ՝ երիտասարդներիս, հարցնելու լինեք՝ որոնք են ձեր հայրենասիրական ոգով դաստիարակության հիմքերը, մենք անպայման կշեշտատդրենք երեք ինստիտուտի կարևորությունը՝ լեզու մշակույթ, պատմություն: Մենք այդպես, դաստիարակվել ենք և այդպես դաստիարակվելու են մեր երեխաները: Իհարկե ամեն եկող սերունդ նոր մտքերով է, նոր ուղերձներով, բայց որը բնավ չի հակասում կամ վտանգում նախորդին, այլ դառնում է գաղափարական կատարելագործումը և նորից խթանում ազգային դիմագծի պահպանմանը: Եվ ահա այս համոզմունքները վերջնականորեն հաստատում են, որ հայրենենիքի հանդեպ սիրո արտահայտումը միայն կռվի դաշտում չէ: Կռվի դաշտում մենք տեսնում ենք գիտակցված կյանքի, ապրելակերպի, մտքի առողջության հետևանքը: Դա է դառնում կռվի դաշտում հայրենասիրության պոռթկումը կյանքի գնով: Դառնում է վերահաստատումը, որ հայրենիքի սիրով տարվում են պատմությունով, լեզվով ու մշակույթով:

Կայուն ու ճիշտ արժեհամակարգով երիտասարդը կարիք չունի հայրենասիրական վեհ գաղափարների ներարկման . դա նրա համար ապրելու կերպ է և վերջ: Ահա այդ ոգով հայերը էլի գարուն հաղթանակեցին՝ վերա հաստատելով դաշտենցյան հայտնի ՝ «ռանչպարների բահը հանուն հայրենյանց զենքով փոխարինելու առաքելությանը»:

Ընտանիքից է սկսվում և այնտեղ է ձևավորվում անհատը՝ որպես հայրենասեր, ուժեղ, մտքով անկախ երիտասարդ: Եվ ահա այս աստիճանական զարգացումը հայ երիտասարդների մեջ սերմանել է ամեն ինչից անկախ առաջնահերթ շիտակ քաղաքացիներ, որոնց չի կուրացրել հայապաշտությունը:

Մենք մեր առաջ ծառացած խնդիրներին ընդառաջ ենք գնում, որպեսզի ամեն բան ներսում առողջ լինի. դա ծնում է անհավանական միասնություն, և մենք հաղթում ենք: Հաղթում է մտավորականությունը, մշակույթը, ընտանիքը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Մանե Գասպարյան
to top