MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +15 °C Tomorrow:+20 °C
"Հայերը գրավել են Չինաստանը". Ծիծաղաշարժ պատմություն Բերձորի (Լաչինի) ազատագրման հետ կապված
10:45, 18.05.2020
4581 | 0

Քանզի այսօր Բերձորի (Լաչին) ազատագրման օրն է, հիշենք թերևս այս հրաշալի գործողության հետ կապված ծիծաղաշարժ պատմություններից մեկը:

Դեպքը տեղի է ունեցել 1995-ին, Հոֆբուրգ պալատում, որտեղ տեղի էին ունենում ԵԱՀԽ-ի (1995-ից` ԵԱՀԿ) նիստերը, բուռն քննարկումներ էին սկսվել հայկական զորքերի կողմից Լաչինի ազատագրման կապակցությամբ:
Թուրքերի ճնշմամբ ընդունված բանաձևում ասվում էր. «Երեկ հայկական զորքերն օկուպացրել են Լաչինը»:

Նիստը թարգմանվում էր 6 լեզվով, այդ թվում նաև ֆրանսերեն: Ֆրանսերենի թարգմանիչն ասում է.
«Hier l'armée de l'Arménie a occupée la Chine (Երեկ Հայաստանի բանակն օկուպացրեց Չինաստանը)»:

Դահլիճում գտնվող Չինաստանի ներկայացուցիչը (ԵԱՀԽ-ի դիտորդի կարգավիճակով) միանգամից սկանդալ է սարքում: Նիստը ստիպված ընդհատվում է: Հետո` վերսկսվում: Հազիվ կրքերը հանդարտված են լինում, բոլոր պատվիրակները միացնում են վահանակի ֆրանսիական ալիքն ու լսում հետևյալը. «Excusez-moi, s՛il vous plait, ce n'est pas l'armée de l'Arménie, qui a occupée la Chine, c'est l'armée de Haut Karabakh, qui a occupée la Chine»

- Ներեցեք, խնդրում եմ: Հայաստանի բանակը չի օկուպացրել Չինաստանը: Դա Լեռնային Ղարաբաղի բանակն է, որ օկուպացրել է Չինաստանը: :)

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արթուր Կարապետյան
01:44, 16.05.2020
5421 | 0
to top