MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Մուրացիկ Դիոգենեսը յուրահատուկ եղանակով ինքն իրեն վարժեցրել է ողորմություն չտվողների քար անտարբերությանը
19:22, 03.06.2020
5162 | 0

Մեծ կարասը կացարանի վերածած և ինքն իրեն «աշխարհի քաղաքացի» հռչակած Դիոգենեսի՝ կինիկ (ցինիկ) փիլիսոփայի մասին ձեր ունեցած գիտելիքներին հավելեմ ևս երկուսը, որոնք հայտնի չեն շատերին:


Ինչպես գիտեք, նա իրեն վարժեցրել է ծայրահեղ աղքատ կյանքին: Բայց վաղ երիտասարդական տարիքից ծայրահեղ աղքատության մեջ ապրած այս մարդը 90 տարեկանում է մահացել: Կնշանակի՝ առնվազն նորմալ սնվել է: Երբեք չի աշխատել ու նորմալ սնվել է: Իսկ ինչպե՞ս է սնունդ հայթայթել: Մուրացել է: Բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում մուրացիկներին ոմանք ողորմացել են, իսկ շատերը ոչ միայն ոչինչ չեն տվել, այլև ծաղրել ու հայհոյել են: Նույնն էլ տեղի է ունեցել հին Հունաստանում: Եվ Դիոգենեսը, որպեսզի վարժվի մերժումներին, կանգնել է մի որևէ արձանի դիմաց և ուտելիք է խնդրել: Բնականաբար, արձանը նրան ոչինչ չէր կարող տալ, բայց այս կերպ նա իր գիտակցությանը պարտադրել է համակերպվել այն իրողության հետ, որ մարդկանց մեծ մասն արձաննների պես անկարեկից է ու պետք չէ նեղսրտել կամ հուսահատվել:

Մյուս փաստը. երբ զգացել է, որ շուտով մեռնելու է, խնդրել է իր մարմինը մի փոսի մեջ գցել՝ ինչպես սատկած շանն են փոսը գցում ու հողով ծածկում: Բայց, հակառակ փիլիսոփայի ցանկության, ճոխ թաղում է կատարվել, և նրա նրա գերեզմանին մարմարակերտ շան մի փառահեղ արձան է դրվել:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
224 | 0
to top