MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
Իմ հոգին անպարփակ սուրբն է
08:57, 06.06.2020
2053 | 0

Իմ հոգին անպարփակ սուրբն է,
Մի անձը՝ ողջը մեկում,
Համառոտ, խորիմաստ միտքն է,
Ասույթն է, որ չեն հերքում։

Ա

Ինձ՝ անմոտ, քեզ՝ թվելի,
Առանցքին կեղծ թվերի,
Չարին եմ վրա հասել,
Պապս ինձ կրտսեր կասեր։
Երեսին մեռոն չկա
Անաբուռ էս դրացու,
Հատանող խզում թե կա,
Պի կեսին ի՞նչ լրացում։
Էս անկյան ուղի՞ղն է լավ,
Կամ սու՞րն է երկբայելի,
Իմ գյուղից հուշը՝ էքսկլավ՝
Ցավին սույզ ծուռ հայելի։
Նայել եմ, թե որ չասեն,
Ներսում է վանքն ավերակ,
Հողմավար ճուռակ-բազեն
Թառլան է՝ չերերաք։
Քվանտից կարմիր թզուկ
Էս ցուրտը նոր չի կոխել,
Իմ կենտը հիմա է զույգ,
Գեշ աչքս կույրն է փոխել։

Բ

թուրքի հետ մլուլ չտաս,
Հետակորույս են տղերքը դարձյալ,
Բարու շքերթին մորեմերկ կգաս․
Փռվածքը նույնն է, երբ կոնն է հատած։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
990 | 0
13:52, 29.01.2022
1807 | 0
10:11, 21.01.2022
1634 | 0
to top