MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Ռեֆորմիստների կուսակցությունը խստորեն դատապարտում է հայ-ռուսական դարավոր բարեկամության դեմ ուղղված բոլոր դրսևորումները
00:30, 04.07.2020
2493 | 0
Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի հայտարարությունը

Ռեֆորմիստների կուսակցությունը խստորեն դատապարտում է հայ-ռուսական դարավոր բարեկամության դեմ ուղղված բոլոր դրսևորումները:
Հայ և ռուս ժողովուրդները բարեկամ և դաշնակից են, մենք ուս ուսի անցել ենք պատերազմներով և արհավիրքների դեմ պայքարով: Մեր միլիոնավոր հայրենակիցներ ապրում, արարում և ստեղծագործում են Ռուսաստանում՝ վայելելով ռուսական պետության և ժողովրդի սերն ու հարգանքը:

Ռեֆորմիստները ջանք չեն խնայի պայքարելու համար հակառուսական ցանկացած քայլի դեմ, քանզի այն հարվածում է ոչ միայն մեր ազգի հեղինակությանը և տնտեսությանը, այլ նաև մեր անվտանգությանը:
Այս հիստերիան պետք է դադարի դեռ չսկսած, Ուկրաինան վառ օրինակ, թե ոնց են մութ ուժերը թշնամացրել երկու եղբայրական ժողովրդների:
Հայաստանը նման բան երբեք իրավունք չունի իրեն թույլ տալու:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top