MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Հայի խոսքը համարյա միշտ ճիշտ է. Ալեքսանդր Դյումա (հայր)
11:30, 22.10.2020
3272 | 0
Ալեքսանդր Դյուման (հայր) հմայված է եղել հնաբնակ ժողովրդով՝ հայերով, որի մասին տեղեկանում ենք ճամփորդական նոթերից, ուր խոսում է Հայաստանի մասին, որտեղից «սկսվեց ավերված աշխարհի վերակենդանացումը»: Ֆրանսիացի գրողը գիտեր Հայաստանի պատմական նշանակության արժեքը համայն մարդկության համար. «Ինչպես ենթադրում են Հայաստանում էր գտնվում երկնային դրախտը: Հայաստանում իրենց սկիզբն էին առնում Երկիրը ոռոգող չորս նախապատմական գետերը»: Պատմությունը ցույց է տվել հայերի կրած դառնությունները, մշտական պայքարը զավթիչների դեմ, սակայն այդ ամենին հանդերձ հայերը մնացել են անկեղծ՝ ինչպես գրում է ֆրանսիացի գրողը, չնայած նրան, որ մարդկության չարիքները ստիպել են նրան զգուշանալ. «Համոզվելով, որ անկեղծ խոսքը ոչնչի չի բերում կործանումից բացի, նրանք դարձան ինքնամփոփ», - գրում է Ալեքսանդր Դյուման:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Հասմիկ Գևորգյան
to top