Որակյալ փայտե կահույքը երկար ծառայում է` սերնդեսերունդ փոխանցվելով, բայց ժամանակի ընթացքում մշտական օգտագործման ու ոչ պատշաճ խնամքի դեպքում նույնիսկ ամենաբարձրորակ կահույքը հնարավոր է վնասվի։ Գնում կատարելիս Ձեր խորհրդատուից հետաքրքրվե՛ք, թե ինչպես է պետք ճիշտ խնամել փայտե կահույքը։ Կահույքագործն է միայն լավագույն կերպով ծանոթ տվյալ ապրանքի առանձնահատկություններին։ Իսկ ներքևում մենք ներկայացնում ենք 5 ամենակարևոր մեթոդները․ որոնք կօգնեն ձեր փայտե պահարաններին, ճաշասեղաններին, լրագրասեղաններին ձեզ հետ մնալ ավելի երկար։ |