MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Tomorrow:+16 °C
Գիտե՞ք արդյոք
21:04, 16.12.2020
2350 | 0

Եթե հանկարծ սխալվեք և ուտեք մեկ բաժակ խնձորի կորիզ, հաստատապես կմեռնեք սրտի կանգից՝ պայմանավորված այդ սերմերում առկա բետա-ադրենաբլոկատորների մեծ քանակությամբ:
*****

Մադիրդը եվրոպական միակ մայրաքաղաքն է, որ գետի ափին չի կառուցված:
*****

Գորտը կարող է երեք տարի քնել:
*****

Իգուանը ջրի տակ կարող է մնալ 28 րոպե:
*****

Եթե անգլերենով հեգեք բոլոր թվերը (one, two, three, four…), ապա «A» տառը հնչեցնելու համար ստիպված եք լինելու հասնել հազար թվին (one thousAnd):
*****

Հին Ալեքսանդրիայի մարմնավաճառները սովորություն են ունեցել իրենց սանդալների ներբաններին փորագրել իրենց անվան սկզբնատառերը, որպեսզի հաճախորդները լողափի ավազի վրա կարողանան կարդալ և կողմնորոշվել, թե որի մոտ պետք է գնալ:
*****

«Եվրո» թղթադրամների սերիան նշող «n» տառից առաջ առկա մեծատառերը մատնանշում են երկրները. D = Էստոնիա, E = Սլովակիա, F = Մալթա, G = Կիպրոս, H = Սլովենիա, L = Ֆինլանդիա, M = Պորտուգալիա, N = Ավստրիա, P = Նիդերլանդներ, R = Լյուքսեմբուրգ, S = Իտալիա, T = Իռլանդիա, U = Ֆրանսիա, V = Իսպանիա, X = Գերմանիա, Y = Հունաստան, Z = Բելգիա:
*****

Լուսնի ծավալը համարժեք է Խաղաղ Օվկիանոսի ծավալին:
*****

«Սիրտակի» պարը երբևէ չի եղել հունական ավանդական պար: Այն 1964 թվականին հորինել է Միկիս Թեոդորակիսը երեք «Օսկար» -ի արժանացած «Զոռբա հույնը» գեղարվաստական կինոնակարի համար:
*****

Ընտանի միակ կենդանին, որ չի հիշատակված Աստվածաշնչում, կատուն է:
*****

1050 թվականին կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների առաջացման պատճառն այսօր ծիծաղելի կարող է թվալ. Կոստանդնուպոլսի պատրիարքը պահանջել է, որ հաղորդության հացը խմորված լինի, իսկ Հռոմի պապն ասել է, թե այդ հացը պետք է չխմորված (անեկ) լինի:
*****

Միակ սննդամթերքը, որ չի փչանում, մեղրն է:
*****

Ֆրանսերենի «oiseau» ( «թռչուն» ) բառում հինգ ձայնավոր կա:
*****

Մինչև 1978 թվականը թենիսի գնդակի գույնը սպիտակ է եղել: Հեռուստաընկերություններն են դեղին գնդակ պահանջել, որպեսզի այն լավ տեսանելի լինի:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
374 | 0
to top