MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +8 °C ... +22 °C Tomorrow:+21 °C
Ցեղասպանությունն իրականացվել է այս հողում և այստեղ էլ պետք է արդարություն գտնի. Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություն
23:11, 24.04.2021
1621 | 0

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին կուսակցությունը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում:



«Թուրքիան 106 տարի չի առերեսվել Հայոց ցեղասպանության հետ: Ցեղասպանությունն իրականացվել է այս հողում և այստեղ էլ պետք է արդարություն գտնի: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին մենք կիսում ենք մեր երկրի հնագույն ժողովրդի ցեղասպանության վիշտը և հարգանքի տուրք մատուցում բոլոր զոհերին», - նշվում է Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» էջում:

Author: Դավիթ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Դավիթ
13:18, 23.07.2021
2062 | 0
to top