MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Ձանձրույթդ փարատիր
00:39, 04.11.2021
1060 | 0
Ձանձրույթդ փարատիր:
Եվ մաս-մաս հերձատիր։
Հոշոտիր։
Արթնացիր։
Թաց-տամուկ ունայնի վաղանցիկ կրքերից պարպվիր։
Անոսր պաղակնի, թափանցիկ կերպասի, լույսերի մեջ անգայթ ծավալվիր։
Տարածվիր։
Ոնց ցոլքի շառավիղ, սրերի շողյունից էլ կրակ թե կտրես, ես կգամ լուսնահար սև սաթի երկնքով, դողացող և երկչոտ։
Ես կիջնեմ իմ մահի հալածված ազդերից, որ գրեմ սգերկիս
բառերը մոռացված։
Ուշաթափ ապրեցի, տևեցի, որ երբեք քեզ չատեմ այս կյանքում։
Ափսոս որ, առանց մեղք ի՜նչ երկար դիմացա, տոկացի, որ մի օր
քեզ ոչինչ չմաղթեմ։
Աղոթիր, որ բավեմ մինչ հաջորդ կիրակի։
Չտխրես, թե հանկարծ ձյունի պես չմաղվեմ․․․
Սպասիր։
Երազու՞մ, արթմնի՞։
Չգիտեմ։
Անեղն էլ բան չասաց․․․


The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
937 | 0
13:52, 29.01.2022
1752 | 0
10:11, 21.01.2022
1597 | 0
to top