МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Завтра+28 °C
Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի
16:09, 19.09.2022
954 | 0
#heritage2022
#nlaconference2022
Heritage Preservation for a Sustainable Future
Աշխարհի 17 երկրների գրադարանային և տեղեկատվական ոլորտի մասնագետներ, «Ինտերնետ արխիվ» -ի հիմնադիր Բրյուստեր Քեյլը, «Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնության» (IFLA) նախագահ Բարբարա Լիզոնը, ԱՊՀ ազգային գրադարանների տնօրենները սեպտեմբերի 29-30-ին Հայաստանի ազգային գրադարանում կմասնակցեն «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովին։

Գիտաժողովին ներկայացված է 114 զեկուցում՝ գրադարանների ավտոմատացման և կառավարման համակարգերի, թվայնացման, նորարար տեխնոլոգիաների, միջազգային չափորոշիչների ներդրման և այլ թեմաներով։

Հետևե՛ք գրադարանի ֆեյսբուքյան էջին՝ գիտաժողովի աշխատանքների մասին տեղեկանալու համար։ Գրադարանային այս աննախադեպ ֆորումի նյութերը կլուսաբանվեն նաև թվիթերյան, ինստագրամյան և թելեգրամյան հրապարակումներով։
https://twitter.com/NatLibArm
https://www.instagram.com/nationallibraryofarmenia/?hl=ru
https://t.me/nationallibraryofArmenia
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արմինե Վարդանյան
15:41, 18.07.2022
1428 | 0
наверх