Բացառիկ հնարավորություն... Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը հայտարարում են աննախադեպ մի նախաձեռնության մասին։ Ս․թ․ հուլիսի 1 – 31 ընկած ժամանակահատվածում այցելելով Գրատպության թանգարան ոչ միայն հնարավորություն կունենաք ծանոթանալու հայ գրքի պատմությանը, այլև մասնակցելու մրցույթ –վիկտորինային։ Հուլիսի 1-31-ը ժամանակահատվածում առաջին 100 մեծահասակ (18 տարեկան և ավել) այցելուի մուտքը թանգարան կլինի անվճար։ Յուրաքանչյուր օր առավոտյան ժամը 10։00-ին և 12։00-ին լինելու են անվճար շրջայցեր զբոսավարի ուղեկցությամբ։ Շրջելով թանգարանում զբոսավարի ուղեկցությամբ կամ միայնակ՝ ուշադի՛ր ուսումնասիրեք ցուցանմուշներն ու հետևե՛ք զբոսավարի բացատրություններին, և մտապահե՛ք հնարավորինս շատ տեղեկատվություն։ ։) Նախաձեռնության ավարտին՝ ս․թ․ հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, կհրապարակվի վիկտորինայի հարցաշարը, որը պետք է լրացնեք 2 ժամվա ընթացքում՝ վերհիշելով ձեր այցը թանգարան։ Հարցերին առավելագույն ճիշտ պատասխաններ տված մասնակիցը կճանաչվի մրցույթի հաղթող և կհրավիրվի մասնակցելու Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի 20-ամյակին նվիրված գալա երեկույթին, ինչպես նաև կստանա հատուկ նվեր։ Սիրով կսպասենք ձեզ մեր թանգարանում։ Նախաձեռնությունն իրականացվում է «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում՝ նվիրված է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության՝ Հայաստանում գործունեության 20-ամյակին։ |