МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Завтра+20 °C
Տորթերի ձեւավորման վերջին միտումները 2024 թվականին
17:40, 10.04.2024
273 | 0

Նորաձեւության միտումները չեն սահմանափակվում միայն հագուստով:
Նորաձեւությունն իր ազդեցությունն է թողնում նաեւ տորթերի ձեւավորման վրա։ Օրինակ, քափքեյքը ժամանակին ամենանորաձեւ քաղցրավենիքն էր, որը կարելի էր ընդունել ինչպես մեծ տոնակատարությունների ժամանակ, ինչպիսիք են հարսանիքները, այնպես էլ որպես աղանդեր փոքրիկ ընթրիքի կամ հավաքույթի ժամանակ:
Քափքեյքները պատրաստվում էին անգամ մկրտության տորթերի փոխարեն։

2024 թվականի տորթերի ձեւավորման միտումներն ավելի ինքնատիպ են, քան մենք կարող էինք պատկերացնել։ Բարդ «գործվածքներով» եւ եռաչափ տարրերով տորթերը 2024թ.-ի հիմնական միտումն են։
Հրուշակագործները փորձարկում են տարբեր մեթոդներ՝
տեսողականորեն ցնցող տորթեր ստեղծելու համար, որոնք ոչ միայն տեսքն է տպավորիչ, այլեւ համը։ Նրանք փորձում ենք կրեմի միջոցով ստեղծել տարբեր գործվածքներ՝նուրբ ժանյակագործությունից մինչեւ համարձակ նախշեր:

Մեկ այլ միտում է տորթերի վրա դաջումը կամ փորազերծումը։ Այս
տեխնիկան կարող է օգտագործվել տորթի մակերեսի վրա տարբեր նախշեր եւ ձեւավորումներ ստեղծելու համար:
2024թ.-ին անհրաժեշտ է խուսափել մաստիկայից եւ նախընտրել կրեմը։ Դեկորացիաները ներառում են շոկոլադե ֆիգուրներ, իզոմալտ, հատապտուղներ, չոր ծաղիկներ, թարմ ծաղիկներ եւ բեզե: Այժմ արդիական է մինիմալիստական ոճը։ Հետեւաբար, պետք է խուսափել ավելորդ դետալներից, որոնք ծանրացնում են տորթը, ինչպես նաեւ վառ գույներից։ Օրինակ, չափահաս մարդկանց ծննդյան տարեդարձի համար պատվիրվում են տորթեր, որոնք արտացոլում են նրա հետաքրքրություններն ու ներաշխարհը։
2024թ.ին հետ են վերադառնում ուտելի ծաղիկները, որոնք նրբություն եւ քնքշություն են հաղորդում տորթերին։
Վարդերը տորթերի ձեւավորման դասական ընտրություն են, եւ դրանք հասանելի են տարբեր գույներով:
Քաջվարդերը կամ պիոնները տորթերի համար եւս հարմար ընտրություն են։ Դրանք ունեն նուրբ եւ ռոմանտիկ տեսք:

Մանկական տորթերի դեպքում ամեն ինչ մի փոքր այլ է. վստահ ենք, որ բոլոր ծնողներն են ձգտում անմոռանալի դարձնել իրենց երեխաների ծննդյան օրը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծննդյան տորթին։ Շատ կարեւոր է, որ տորթի դիզայն ընտրելիս պետք է հաշվի առնել երեխաների հոբբիները, սիրելի մուլտհերոսներին եւ գույները, նրանց նախընտրություններն։ Նշենք, որ այժմ մաստիկայի ֆիգուրները ակտուալ
չեն, նախընտրությունը կարող եք տալ իմբիրով թխվածքաբլիթներից ստացած տարրերին։
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Տաթև Դալլաքյան
наверх