МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
Մերօրյա նոր Ռիխտերը՝ Երևանում
23:14, 11.04.2024
224 | 0
Ապրիլի 21-ին Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ հանդես կգա միակ համերգով Երևանում: Կիրիլ Ռիխտերը մեծ հարգանք է վայելում երաժշտության սիրահարների շրջանում՝ շնորհիվ պրոֆեսիոնալիզմի և արտիստիզմի: Հարկ է նշել, որ Ռիխտերը չունի ակադեմիական կրթություն։ Այդ պատճառով նա իրեն անվանում է «ինքնուսույց»:

Ավարտել է (МИФИ) միջուկային ֆիզիկայի ինստիտուտի մասնաճյուղի գրաֆիկական ֆակուլտետը, որպես ֆրիլանսեր զբաղվել է ամսագրերի դասավորությամբ և լոգոների մշակմամբ։ Սովորել է բրիտանական դիզայնի բարձրագույն դպրոցում ՝ fashion բաժնում։ Սակայն դիպլոմային քննությունից հետո հասկացել է, որ ուզում է զբաղվել երաժշտությամբ։

Այսօր դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերի երաժշտությունը կատարում են ինչպես սիմֆոնիկ նվագախմբերը, այնպես էլ մենակատար երաժիշտները: Նա հավաքում է լեփ-լեցուն դահլիճներ՝ աշխարհի լավագույն համերգասրահներում, գրում է սաունդթրեքեր ֆիլմերի, բալետների համար, երաժշտություն՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի համար: Richter Trio-ն ելույթ է ունեցել Եվրոպայի հայտնի համերգային հարթակներում այդ թվում ՝ Royal Albert Hall-ում (Լոնդոն), Berliner Philharmonie-ում (Բեռլին), Elbphilharmonie-ում (Համբուրգ), Համբուրգում Reeperbahn փառատոններում, Բրայթոնում The Great Escape-ում և Ռոտերդամում Classical: Next-ում ։ Բաց մի՛ թողեք Կիրիլ Ռիխտերի միակ համերգը Հայաստանում:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Անի Կարապետյան
наверх