МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
Առաջին Եվրասիական կինոմրցանակը կանցկացվի 2025 թվականին
22:08, 15.04.2024
177 | 0
Առաջին Եվրասիական կինոմրցանակը կանցկացվի 2025 թվականին։ Telegram-ի իր ալիքում տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։

«Ակտիվորեն աշխատում ենք Եվրասիական կինոակադեմիայի և կինոմրցանակի ստեղծման ուղղությամբ։ Նախատեսում ենք առաջին կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին», - գրել է նախարարը։

Նա հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կմիանան նաև ԲՐԻԿՍ, ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն), ԱՊՀ երկրների գործընկերները:
Ավելի վաղ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովն առաջարկել էր ստեղծել Եվրասիական կինոակադեմիա, որը կդառնար «Օսկարի» այլընտրանքը: Նրա կարծիքով՝ ակադեմիան կարող է ստեղծվել 2024 թվականին։
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Անի Կարապետյան
наверх