Մենք դատում ենք մեր մասին որևէ բան կատարելու մեր ընդունակությամբ, իսկ ուրիշները դատում են մեր մասին ըստ այն բանի, ինչ մենք արդեն կատարել ենք։ Լոնգֆելո ............................................................................................. … Այն մարդիկ, որոնք չափազանց շատ են ուրախություն ճաշակում, անխուսափելիորեն բթանում են։ Բալզակ ............................................................................................. Կան մարդիկ, որոնք երբեք չեն մոլորվում, որովհետև ոչ մի խելացի միտք նրանք երբեք չեն ունենում։ ****ե ....................................................................................... Մենք այնտեղ ենք, որտեղ մենք մեզ տեսնում ենք։ Այստեղ դեր չունեն ո'չ ժամանակը, ո'չ տարածությունը։ Դիդրո ............................................................................................. Ուրիշներին պարսավելով` մենք ամենից հաճախ զարտուղի ճանապարհով ուղղակի գովում ենք մեզ։ Թրայոն Էդվարդս ............................................................................................. Պսակազերծներին կոխկրտում են, պսակակիրներին` շողոքորթում։ Թագոր ............................................................................................. Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան։ Լեոպարդի ............................................................................................. Մարդիկ ոչ միայն չեն սիրում, այլև ատում են իրենց` ուրիշների մեջ։ Լիխտենբերգ ............................................................................................. Իմ կյանքի փորձը համոզել է, որ թերություններ չունեցող մարդիկ շատ քիչ արժանիքներ են ունենում։ Լինկոլն ................................................................................................................................................................................ Մարդիկ ամենից շատ գնահատում են արտոնությունները, եթե նույնիսկ դրանք ավագ ջահակրի արտոնություններն են թաղման հանդեսում։ Լոուել ............................................................................................. Մենք բոլորս ի բնե այնպիսին ենք, որ ավելի հաճույքով պարսավում ենք մոլորությունները, քան գովում այն, ինչ արված է ինչպես հարկն է։ Կաստիլիոնե ............................................................................................. Մարդիկ սովորաբար հակված են հավատալու նրան, ինչ իրենք ցանկանում են։ Կեսար ............................................................................................. Մենք ավելի հաճախ զբաղվում ենք նրանցով, ովքեր մեզ դուր են գալիս, քան նրանցով, ում մենք հարգում ենք։ Կրեբիյոն ............................................................................................. Որոշ մարդկանց զվարճացնելու միակ միջոցը նրանց զրույցները նստել-լսելն է։ Քին Հաբարդ ............................................................................................. Կան մարդիկ այնպիսի հիվադագին ինքնասիրությամբ, որոնք իրենց համար ստորացում են համարում նույնիսկ այն, որ նրանց շրջանցել է համաճարակը։ Քին Հաբարդ ............................................................................................ Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին։ Հերբերտ ................................................................................................................................................................................ Նրանք, ովքեր ոչինչ չեն պահանջում, իրենք ևս ոչինչ չեն տալիս։ Հիլե ................................................................................................................................................................................ Մարդիկ միշտ ասում են, թե իրենք իրենց նման չէին այն ժամանակ, երբ զայրույթից բորբոքված` մատնեցին իրենց ողջ ներքինը։ Հոու ................................................................................................................................................................................ Ոչ թե մարդկանց գիտակցությունն է որոշում նրանց կեցությունը, այլ ընդհակառակը` նրանց հասարակական կեցությունն է որոշում նրանց գիտակցությունը։ Կարլ Մարքս ................................................................................................................................................................................ Ես ճանաչել եմ հսկայական գիտելիքների տեր ու ոչ մի սեփական միտք չունեցող բազմաթիվ մարդկանց։ Միզներ ................................................................................................................................................................................ Միայն ինչ-որ բան կորցնելով` մենք գիտակցում ենք կորցրածի արժեքը։ Շոպենհաուեր ................................................................................................................................................................................ Մարդիկ ատում են նրանց, ովքեր զգացնել են տալիս իրենց ավելի ցածր դիրքը։ Չեստերֆիլդ ................................................................................................................................................................................ Բառախաղեր ամենից շատ չեն սիրում նրանք, ովքեր ուրիշներից ավելի պակաս ընդունակ են դրանք հնարելու։ Պո ................................................................................................................................................................................ Մարդկանց մեծ մասը ընկերակցություն է որոնում ոչ թե որպեսզի լսի, այլ խոսի։ Պոպ ................................................................................................................................................................................ Ով թողտվություն է հանդես բերում վատ մարդկանց նկատմամբ, նա վնասում է լավերին։ Պուբլիլիոս Սիրոս ................................................................................................................................................................................ Մենք քիչ ենք գնահատում այն, ինչ մեզ հեշտ է տրվում։ Ամեն բանի արժեքը որոշվում է մեր ծախսերի չափով։ Փեյն ................................................................................................................................................................................ Իսկապես, ուժեղ մարդն ընդունում է իր թերությունները։ Բալզակ ................................................................................................................................................................................ Գոռոզը սակավադեպ է երախտագետ։ Նա միշտ համոզված է, որ ստանում է ավելի քիչ, քան արժանի է։ Բիչեր ................................................................................................................................................................................ Նշանակություն չունի, թե ինչպիսին են մարդու նպատակները, մտադրությունները, համոզմունքները, նրան դատելու են… ըստ իր գործերի։ Բիչեր ................................................................................................................................................................................ Մարդը ստեղծված է հասարակության համար։ Նա ընդունակ չէ և քաջություն չունի միայնակ ապրելու։ Բլեքսթոուն ................................................................................................................................................................................ Մարդն առանց շատ բաների կարող է ապրել, բայց միայն ոչ առանց մարդու։ Բյոռնե ................................................................................................................................................................................ Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ։ Բրյուլա ................................................................................................................................................................................ Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու։ ****ե ................................................................................................................................................................................ Մարդը ծնված է հասարակության համար։ Դիդրո ................................................................................................................................................................................ Մարդ կարող է ինքն իրեն հավատարիմ մնալ լոկ այն դեպքում, եթե նա անդադրում ձգտում է վեր բարձրանալ ինքն իրենից։ Լաշելյե ................................................................................................................................................................................ Ամենահասարակ կրքոտ մարդը համոզում է ավելի լավ, քան ամենապերճախոսը, որը զուրկ է կրքից։ Լառոշֆուկո ................................................................................................................................................................................ Յուրաքանչյուր մարդու մեջ կա մարդկային ամեն բան` լավագույնն ու վատթարագույնը։ Լավել ................................................................................................................................................................................ Մարդը լուսով` մթության, երջանկության մեջ` թշվառության, լիության մեջ` տառապանքների մասին հազվադեպ է մտածում և ընդհակառակը. միշտ մտածում է մթության մեջ` լույսի, թշվառության մեջ` երջանկության, աղքատության մեջ` լիության մասին։ Կանտ ................................................................................................................................................................................ Չկա մի անպատկառ, որն այնքան հիմար լինի, որ ոչ մի փաստարկ չգտնի իր ստորությունն արդարացնելու համար։ Կյորներ ................................................................................................................................................................................ Ձեր լռությունը չհասկացողը, հավանաբար, չի հասկանա և ձեր բառերը։ Էլբերթ Հաբարդ ................................................................................................................................................................................ Ադամը մարդ էր։ Նրա բաղձանքը դրախտի ծառի խնձորն էր` ոչ թե խնձորի, այլ նրա համար, որ այն արգելված էր։ Մարկ Տվեն ................................................................................................................................................................................ Ամեն մարդ` Լուսնի նման, ունի իր չլուսավորված երեսը, որը նա ոչ ոքի ցույց չի տալիս։ Մարկ Տվեն ................................................................................................................................................................................ Յուրաքանչյուրը տեսնում է դու ինչպիսին ես երևում, քչերն են զգում` ինչպիսին դու կաս։ Մաքիավելի ................................................................................................................................................................................ Ով ցավ չի զգում, հազվադեպ է հավատում, թե այն կա։ Սեմուել Ջոնսոն ................................................................................................................................................................................ Ոչ մի դատողություն ի վիճակի չէ մարդուն մատնացույց անելու այն ուղին, որը նա տեսնել չի ուզում։ Ռոլան ................................................................................................................................................................................ Չի կարելի ստորացնել մարդուն` չստորանալով նրա հետ միասին։ Բուքեր Վաշինգտոն ................................................................................................................................................................................ Մենք մեր մեջ հաճախ հայտնաբերում ենք այն, ինչ ուրիշները մեզնից թաքցնում են և ուրիշների մեջ գտնում ենք այն, ինչ չենք ուզում տեսնել մեր մեջ։ Վովենարգ ................................................................................................................................................................................ Ես մարդ եմ ու ոչինչ մարդկային խորթ չէ ինձ համար։ Տերենտիոս ................................................................................................................................................................................ Յուրաքանչյուր մարդ պետք է իր համար Քրիստափոր Կոլումբոս դառնա։ Ֆագե ................................................................................................................................................................................ Փոխվել չի կարող ոչ-ոք, սակայն դառնալ ավելի լավը կարող է յուրաքանչյուրը։ Ֆեյխտերսլեբեն ................................................................................................................................................................................ Դժվարությունները մարդու մեջ ծնում են դրանք հաղթահարելու անհրաժեշտ ընդունակությունները։ Ֆիլիփս ................................................................................................................................................................................ Մարդը լոկ այն ժամանակ է ինչ-որ բանի հասնում, երբ հավատում է իր ուժերին։ Լյուդվիգ Ֆոյերբախ ................................................................................................................................................................................ Արդարացումներ գտնելու վարպետը հազվադեպ է վարպետ լինում էլի ինչ-որ բանում։ Ֆրանկլին ................................................................................................................................................................................ Քսան տարեկանում մարդու վրա իշխում է ցանկությունը, երեսուն տարեկանում` բանականությունը, քառասուն տարեկանում` դատողությունը։ Ֆրանկլին Մենք դատում ենք մեր մասին որևէ բան կատարելու մեր ընդունակությամբ, իսկ ուրիշները դատում են մեր մասին ըստ այն բանի, ինչ մենք արդեն կատարել ենք։ Լոնգֆելո ................................................................................................................................................................................ … Այն մարդիկ, որոնք չափազանց շատ են ուրախություն ճաշակում, անխուսափելիորեն բթանում են։ Բալզակ ................................................................................................................................................................................ Կան մարդիկ, որոնք երբեք չեն մոլորվում, որովհետև ոչ մի խելացի միտք նրանք երբեք չեն ունենում։ ****ե ................................................................................................................................................................................ Մենք այնտեղ ենք, որտեղ մենք մեզ տեսնում ենք։ Այստեղ դեր չունեն ո'չ ժամանակը, ո'չ տարածությունը։ Դիդրո ................................................................................................................................................................................ Ուրիշներին պարսավելով` մենք ամենից հաճախ զարտուղի ճանապարհով ուղղակի գովում ենք մեզ։ Թրայոն Էդվարդս ................................................................................................................................................................................ Պսակազերծներին կոխկրտում են, պսակակիրներին` շողոքորթում։ Թագոր ................................................................................................................................................................................ Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան։ Լեոպարդի ................................................................................................................................................................................ Մարդիկ ոչ միայն չեն սիրում, այլև ատում են իրենց` ուրիշների մեջ։ Լիխտենբերգ ................................................................................................................................................................................ Իմ կյանքի փորձը համոզել է, որ թերություններ չունեցող մարդիկ շատ քիչ արժանիքներ են ունենում։ Լինկոլն ................................................................................................................................................................................ Մարդիկ ամենից շատ գնահատում են արտոնությունները, եթե նույնիսկ դրանք ավագ ջահակրի արտոնություններն են թաղման հանդեսում։ Լոուել ................................................................................................................................................................................ Մենք բոլորս ի բնե այնպիսին ենք, որ ավելի հաճույքով պարսավում ենք մոլորությունները, քան գովում այն, ինչ արված է ինչպես հարկն է։ Կաստիլիոնե ................................................................................................................................................................................ Մարդիկ սովորաբար հակված են հավատալու նրան, ինչ իրենք ցանկանում են։ Կեսար ................................................................................................................................................................................ Մենք ավելի հաճախ զբաղվում ենք նրանցով, ովքեր մեզ դուր են գալիս, քան նրանցով, ում մենք հարգում ենք։ Կրեբիյոն ................................................................................................................................................................................ Որոշ մարդկանց զվարճացնելու միակ միջոցը նրանց զրույցները նստել-լսելն է։ Քին Հաբարդ ................................................................................................................................................................................ Կան մարդիկ այնպիսի հիվադագին ինքնասիրությամբ, որոնք իրենց համար ստորացում են համարում նույնիսկ այն, որ նրանց շրջանցել է համաճարակը։ Քին Հաբարդ ................................................................................................................................................................................ Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին։ Հերբերտ ................................................................................................................................................................................ Նրանք, ովքեր ոչինչ չեն պահանջում, իրենք ևս ոչինչ չեն տալիս։ Հիլե ................................................................................................................................................................................ Մարդիկ միշտ ասում են, թե իրենք իրենց նման չէին այն ժամանակ, երբ զայրույթից բորբոքված` մատնեցին իրենց ողջ ներքինը։ Հոու ................................................................................................................................................................................ Ոչ թե մարդկանց գիտակցությունն է որոշում նրանց կեցությունը, այլ ընդհակառակը` նրանց հասարակական կեցությունն է որոշում նրանց գիտակցությունը։ Կարլ Մարքս ................................................................................................................................................................................ Ես ճանաչել եմ հսկայական գիտելիքների տեր ու ոչ մի սեփական միտք չունեցող բազմաթիվ մարդկանց։ Միզներ ................................................................................................................................................................................ Միայն ինչ-որ բան կորցնելով` մենք գիտակցում ենք կորցրածի արժեքը։ Շոպենհաուեր ................................................................................................................................................................................ Աղբյուրը ՝ Med-Practik |