Համաձայն «գանգստերների համար ղեկավարության», որը այս շաբաթ հայտնաբերվել է քննիչների կողմից, իտալական մաֆիայի անդամները պարտավոր են կատարել տաս պատվիրանները` մասնավորապես լինել պունկտուալ, չհաճախել բարեր և չնայել ընկերների կանաց վրա: Կանոնների ցուցակը, որը պետք է կատարի «իդեալական» մաֆիոզին, հայտնաբերվել է փաստաթղթերի մեջ, երկուշաբթի օրը Սալվատորե Լո Պիկկոլոի ձերբակալությունից հետ: Սալվատորեն որոշ տեղեկություններով իր ձեռքն է վերցրել սիցիլիական մաֆիայի ղեկավարությունը նախկին «կնքահայր» Բերնարդո Պրովենցանոյից: Մեկ թղթի վրա տպագրված ցուցակը, որը վերնագրված էր «Իրավունքները և պարտականությունները» վերնագրով, հայտնաբերվել է փաստաթղթերի մեջ, որը, ըստ երևույթի, Լո Պիկկոլոն պահում էր շագանակագույն կաշվե պայուսակում: Փորձագետները, ովքեր ուսումնասիրում են մաֆիան, ենթադրում են. այս փաստաթուղթը վկայում է, որ կոզա նոստրայի` սիցիլիական մաֆիայի առաջնորդները որոշել են կարգի բերել երիտասարդ անկարգ մաֆիայի անդամներին, որոնք համալրել են կազմակերպության շարքերը վերջին տարիների ընթացքում: Երիտասարդների շարքում, որը ըստ լուրերի, մեծ հեղինակություն է վայելում, դա բոսս Տրապանին է, Մատտեո Մեսսինա Դենարոն: Նա «փլեյբոյ է», որը երթևուկում է «պորշե» -ով և շատ հաճախ համարվում է Լո Պիկկոլոի մրցակիցը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնաբերված ցուցակի Մաֆիայի անդամների 10 պատվիրանները 1. Ոչ մեկը չի կարող ինքնուրույն մոտենալ և ներկայանալ մեր ընկերներից ինչ-որ մեկին: Նրանց պետք է ծանոթացնի որևէ մեկը` երրորդը: 2. Երբեք մի նայեք ձեր ընկերների կանանց վրա: 3. Մի թողեք, որպեսզի ձեզ տեսնեն ոստիկանների շրջապատում: 4. Մի հաճախեք բարեր և ակումբներ: 5. Ձեր պարտքն է համարվում միշտ լինել կոզա նոստրայի տրամադրության տակ, եթե նույնիսկ ձեր կինը քիչ հետո կծննդաբերի: 6. Նշանակված հանդիպման պայմանավորվածությունը պետք է պարտադիր կատարվի: 7. Կանանց հետ պետք է հարգանքով վերաբերվել: 8. Եթե ձեզ խնդրում են տալ որևէ տեղեկատվություն, ճիշտ պատասխանեք: 9. Չի կարելի վերցնել փողը, որը պատկանում է ուրիշներին կամ ուրիշների բարեկամներին: 10. Կոզա նոստրայի մեջ չեն կարող մտնել հետևյալ անձինք` ցանկացածը, ում բարեկամը ծառայում է ոստիկանությանը; ցանկացածը, ում բարեկամը կամ բարեկամուհին դավաճանում է ամուսնուն (կնոջը) ; ցանկացածը, ով իրեն անկարգ է պահում և չի հետևում բարոյական սկզբունքներին: |