МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +22 °C ... +33 °C Завтра+33 °C
Ծաղկային կոմպոզիցիաների տեսակները
18:07, 17.05.2024
435 | 0

Ծաղիկները դարեր շարունակ եղել են մեր կյանքի անբաժանելի մասը։ Ժամանակի ընթացքում նրանք ձեռք են բերել ձևավորման նոր եղանականեր, որոնք, ենթարկվելով որոշ դարաշրջանների ազդեցությանը, ձեռք են բերել զգացմունքների և սեզոնի հետ համընկնելու տենդենց։ Այս միտումով էլ, կուսումնասիրենք մի շարք ծաղիկների կոմպոզիցիաներ, որոնք համախմբելով ամենաբազմազան ծաղիկները, ստեղծում են նոր շունչ, գունային նոր գամմա, ինչպես նաև սիմվոլիզմի նոր գաղափար։


Ծաղիկների կոմպոզիցիաների միտումը

Ծաղիկների կոմպոզիցիաների գաղափարը՝ մեկ հավաքածուի մեջ հավաքել երանգներով և տեսակներով համապատասխանող ծաղիկների տեսակները։ Նման հավաքածուները սովորաբար նաև զարդարվում են հավելյալ տերևներով և այլ զարդարանքներով՝ վերջնական տեսքը կատարելագործելու նպատակով։ Ծաղիկների հավաքածուները կարող են ունենալ ինչպես հասարակ տեսք, այնպես էլ ավելի ճոխ՝ կախված անհատի նախընտրությունից։ Ահա մի քանի գործոններ, որոնք սահմանում են կատարյալ ծաղկի կոմպոզիցիաները․


Ծաղիկների երանգները

  • Մոնոքրոմ․ Այս դեպքում օգտագործվում են մեկ գույնի տարբեր երանգներ՝ ստեղծելու համախմբված և ներդաշնակ կոմպոզիցիա։

  • Նման երանգներ․ Կոմպոզիցիան ներառում է նմանատիպ երանգներ ունեցող ծաղիկներ, որոնք ստեղծում են նուրբ համադրություն։

  • Միմյանց լրացնող․ Ընտրվում են միմյանց հակադիր գույներ՝ վառ և դինամիկ հակադրություններ ստանալու համար։

  • Եռյակ․ Օգտագործվում են երեք գույներ, որոնք ունեն հավասար տեղակայում և ստեղծում են վառ՝ սակայն հավասարաչափ կոմպոզիցիա։

Եղանակի և ծաղիկների տեսակների գործոնները նույնպես կարևոր են։ Օրինակ՝ անձը կարող է դիմել ծաղկի սրահ՝ սեզոնային ծաղիկներից կոմպոզիցիա ձեռք բերելու համար։ Կամ, կարող է ընտրել այնպիսի արևադարձային ծաղիկներ՝ ավելի յուրահատուկ կոմպոզիցիա ստանալու համար։


Հավասարաչափություն

  • Սիմետրիա․ Ծաղկեփունջի երկու եզրերը հավասար են։

  • Ասիմետրիկ․ Ոչ հավասար եզրեր, որոնք նույնպես ստեղծում են գեղեցիկ տեսք։

Կատարյալ կոմպոզիցիաներ ստեղծելիս, ծաղկավաճառները սովորաբար հետևում են սիմետրիայի գործոնին, որն օգնում է ստանալ կոկիկ և հավասարաչափ տեղադրված ծաղիկների կոմպոզիցիաներ։ Սակայն, որոշ դեպքերում, նրանք նաև ինտեգրում են անհավասարաչափության գործոնը, քանզի այդ դեպքում կոմպոզիցիան ստանում է ավելի փարթամ տեսք։ Նման դեպքերում հարկավոր է հաշվի առնել ծաղիկների տեսակները և համադրություն կազմել զգուշորեն։


Ինչո՞ւ ընտրել ծաղկային կոմպոզիցիա

Դեռ հին դարերում, մարդիկ ծաղիկներին վերագրում էին այս կամ այն խորհրդանիշը։ Իսկ կոմպոզիցիաներ ստեղծելիս նրանք փորձում էին համադրել խորհրդանիշները՝ զգացմունքների մի ամբողջ կույտ ստեղծելու համար։ Շատերն այս ավանդույթը կարևորում են նաև այսօր, ինչի շնորհիվ էլ ստեղծում են կոմպոզիցիաների ամենատարբեր և գեղեցիկ տարբերակները։


Ամփոփում

Ծաղիկների կոմպոզիցիաները հիմնված են անձի ոճի և նախընտրությունների վրա, քանզի վառ գույները և ծաղիկների տեսակները կարող են ստեղծել ամենատարբեր կոմպոզիցիաները՝ անհատականությունն ընդգծելու նպատակով։ Այսպիսով, կոմպոզիցիաներ ընտրելիս կարող եք նաև հաշվի առնել գունային նախընտրելի համադրությունը, ինչպես նաև ընտրած ծաղիկների խորհրդանշությունը։


Автор: Vahe Mardoyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Vahe Mardoyan
11:42, 27.06.2024
246 | 0
16:29, 25.06.2024
205 | 0
наверх