МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Завтра+19 °C
Արյուն-արյան մասին հետաքրքիր տեղեկություններ
19:26, 11.09.2013
28000 | 0

Արյուն


Արյունը հեղուկ հյուսվածք է` կազմված պլազմայից և նրա մեջ լողացող ձևավոր տարերրից: Այն գտնվում է արյունատար անոթների համակարգի մեջ և սրտի աշխատանքի շնորհիվ անընդհատ շարժման մեջ է:
Արյունը, ավիշը և միջհյուսվածքային հեղուկը օրգանիզմի ներքին միջավայրն են: Ողողելով բոլոր բջիջները, ներքին միջավայրը նրանց է հասցնում կենսագործունեության համար անհրաժեշտ նյութեր և հեռացնում նյութափոխանակության վերջույթները:
Ի տարբերություն արտաքին միջավայրի անընդհատ փոփոխության, ներքին միջավայրն իր կազմությամբ և ֆիզիկա-քիմիական հատկություններով հաստատուն է (ջերմաստիճան, օսմոտիկ ճնշում, ռեակցիա և այլն): Օրգանիզմի ներքին միջավայրի անփոփոխ լինելը, ֆրանսիացի ականավոր ֆիզիոլոգ Կլոդ Բեռնարի արտահայտությամբ, ազատ կյանքի անհրաժեշտ պայմանն է:
Արյան շրջանառությունը անհրաժեշտ պայման է նրա կազմության հաստատուն լինելու համար: Սրտի դադարը, արյան շարժման ընդհատումը անմիջապես հանգեցնում են օրգանիզմի մահվան: Հոսելով թոքերի միջով, արյունը վերականգնում է իր գազային բաղադրությունը, տալիս է հյուսվածքներից բերած ածխաթթու գազը և հագենում թթվածնով:
Սննդանյութերի պակասը (գլյուկոզա, ամինաթթու և այլն) լրացվում է ճարպաբջջանքի և լյարդի պաշարներից, իսկ հիմնականում` մարսողական ուղղուց: Արյան միջից ավելորդ նյութերը, օրինակ գլյուկոզան, ինչպես նաև կենսագործունեության վերջնանյութերը, որոնք օրգանիզմի համար վնասակար են և ոչ պիտանի, հեռանում են արտազատման օրգանների միջոցով:

Արյան բաղադրության և հատկությունների հաստատուն լինելը կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի և ներզատիչ գեղձերի միջոցով:

Արյան հիմանակն ֆունկցիաները

Գտնվելով անընդհատ շրջանառության մեջ, արյունը կատարում է փոխադրական ֆունկցիաները.
1) սննդարար նյութերը տարաբաշխում է օրգանիզմով մեկ,
2) օրգանիզմից հեռացնում է քայքայված նյութերը և դրանք տանում դեպի արտազատական օրգանները,
3) մասնակցում է գազափոխանակությանը` փոխադրելով թթվածին և ածխաթթու գազ, 4) պահպանում է մարմնի հաստատուն ջերմաստիճանը: Տաքանալով բարձր նյութափոխանակություն ունեցոզ օրգաններում` մկաններում, լյարդում արյունը ջերմութըուն է հաղորդում մյուս օրգաններում` և մաշկին, որի միջոցով կատարվում է ջերմատվությունը, 5) արյունը փոխադրում է իր մեջ եղած հորմոնները (նյութափոխանակության արգասիքները) և իրականացնում քիմիական փոխազդեցությունը օրգանիզմում, կամ ֆունկցիաների հորմոնալ կարգավորումը:
6) Արյունն ունի նաև պաշտպանողական ֆունկցիա: Նա կարևոր դեր է խաղում օրգանիզմ ներթափանցած ախտածին մանրէներին ոչնչացնելու գործում և մասնակցում է վարակիչ հիվանդությունների նկատմամբ անընկալության (իմունիտետ) մշակելուն:
Արյան պաշտպանական ֆունկցիաին է վերաբերվում նրա մակարդվելու հատկությունը, որը դադարեցնում է արյունահոսությունը:

Արյան քանակը

Մեծահասակներիարյան քանակըկազմում է քաշի մոտ 7-8 %-ը, ուստի տարբեր քաշի մարդիկ ունեն տարբեր քաբակի արյուն: 70կգ -ոց մարդն ունի մոտավորապես 5-6լ. արյուն: Երեխաների մոտ արյան քանակը հարաբերորեն ավելի շատ է, քան մեծերինը` կազմում է քաշի մոտ 11%-ը: Նորմալ պայմաններում ոչ բոլոր արյունն է շրջանառում արյունատար անոթներով: Դրա մի մասը պահեստվում` արյան դեպոներում` փայծաղ, մաշկ, լյարդ: Դեպոյացված արյունն արյունահոսությունների ժամանակ դուրս է գալիս դեպոներից և շրջանառում է:

Արյան կազմը և օսմոտիկ ճնշումը

Եթե արյունը թողենք փորձանոթում և կանխենք մակարդումը, ապա կառաջանան իրարից խիստ տարբերվող երկու շերտեր` վերին (բաց դեղնավուն, կիսաթափանցիկ լուծույթ` պլազմա) և ստորին (մուգ գույնի կարմիր նստվածք` ձևավոր տարրեր): Այսպիսով, արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է հեղուկ մասից` պլազմայից, և ձևավոր տարրերից: Պլազման կազմում է արյան 55-60% -ը, իսկ ձևավոր տեսակարար կշիռը 1020-1023 է: Պլազման կազմված է օրգանական միացություններից, անօրգանական աղերից և ջրից: 90-92 % -ը ջուրն է, իսկ 8-10%-ը չոր մնացորդը: Չոր մնացորդն իր հերթին կազմված է սպիտակուցներից, օրգանական միացություններից և հանքային աղերից: Սպիտակուցները կազմում են 7.2% -ը (շիճուկային ալբումին, գլոբուլին և ֆիբրինոգին): Օրգանական նյութերը (գլյուկոզա, ամինաթթուներ, միզաթթու) կազմում են 0.17% և անօրգանական աղերը 0.9-1%: Սպիտակուցներից կարևոր է հատկապես ֆիբրինոգենը, որը մեծ դեր է խաղում մակարդման գործում: Հանքային նյութերից են դրական լիցքավորված կատիոնները` Na+, Ca++, Mg++, Fe++ և բացասական լիցքավորված անիոնները Cl-, l-, S–, P—: Այսպիսով, նորմալ ֆիզիոլոգիական պայմաններում պլազմայի կազմը հարաբերոն հաստատուն է:

Пресс-секретарь: ARM
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ARM
12:11, 16.09.2013
4845 | 0
11:56, 16.09.2013
4335 | 0
11:38, 16.09.2013
4320 | 0
18:13, 15.09.2013
12407 | 13
18:11, 15.09.2013
4835 | 0
наверх